Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-534-29.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ. Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր. 17-րդ կետով.

«17) սույն օրենքի 9.1-ին հոդվածով սահմանված նպատակով, դեպքերում եւ սահմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումներ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր. 9.1-ին հոդվածով.

«Հոդված 9.1. Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումները

1. Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված. պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել.

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

2. Տվյալներ մշակողները սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա ստացվող տվյալների հետ համադրման համար արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով կարող են առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներից պահանջել, իսկ վերջիններս պարտավոր են տրամադրել տվյալներ համաճարակի հետեւանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում. բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները (այսուհետ. տվյալներ) մշակվում են, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները կարող են նաեւ բացահայտվել երրորդ անձանց. անձանց տեղաշարժման եւ շփումների հնարավոր եւ առկա շրջանակը, տեղաշարժման եւ շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց. այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով. այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում. հեռախոսային խոսակցությունը եւ ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը:

5. Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչեւ արտակարգ դրության դադարեցումը (դադարումը), վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը (այսուհետ սույն հոդվածում. արտակարգ դրության ավարտ):

6. Սույն հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

7. Մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջն արգելք չէ ապանձնավորված վիճակագրական տվյալներ պահպանելու եւ օգտագործելու համար:

8. Տվյալների մշակման ժամանակ պետք է ապահովվեն անհրաժեշտ տեխնիկական եւ կազմակերպչական, այդ թվում. օգտագործվող համակարգչային եւ այլ տեխնիկական միջոցների պաշտպանվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ. տվյալների անօրինական օգտագործումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից եւ այլ միջամտությունից պաշտպանելու համար:

9. Տրամադրված եւ մշակվող տվյալները սույն հոդվածով սահմանված նպատակներով կարող են փոխանցվել միայն այն մարմիններին, որոնք նախատեսված են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար: Տվյալներ մշակողները, ինչպես նաեւ այն մարմինները, որոնց փոխանցվել են մշակվող տվյալները, պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը ինչպես արտակարգ դրության ընթացքում, այնպես էլ արտակարգ դրության ավարտից հետո:

10. Սույն հոդվածով սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում. պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունը եւ ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տվյալները չապանձնավորելը եւ չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

11. Սույն հոդվածով սահմանված նպատակներից ելնելով. արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները կարող են կիրառվել եւ դրանց պահպանման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների եւ ծրագրային ապահովման (այսուհետ. էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ) օգտագործման եւ կիրառման միջոցով. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցները կարող են կիրառվել իրավասու մարմիններից արտակարգ դրությամբ պայմանավորված տեղեկություններ ստանալու եւ նրանց փոխանցելու, անձի տեղաշարժը մշտադիտարկելու, նրա առողջական վիճակի, գտնվելու վայրի մասին տեղեկություններ եւ տվյալներ ստանալու եւ փոխանցելու համար: Այն անձինք, որոնց նկատմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվել են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով պարտավոր են օգտվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից կամ կիրառել դրանք, ինչպես նաեւ հետեւել դրանց օգտագործման կարգին: Սույն մասին համապատասխան. էլեկտրոնային հաղորդակցության միջոցները պետք է նախատեսված լինեն բացառապես սույն հոդվածով սահմանված նպատակներով կիրառման համար, եւ դրանցով չի կարող հասանելիություն տրվել անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի մասին այնպիսի տեղեկությունների եւ այնպիսի անձնական տվյալների, որոնք նախատեսված չեն սույն հոդվածով: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման կամ դրանցից օգտվելու պարտադիր դեպքերում դրանք չկիրառելը կամ դրանցից չօգտվելը կամ դրանց կիրառման եւ օգտագործման կարգը խախտելը համարվում է արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ռեժիմի խախտում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլենտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշման մեջ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլենտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի եւ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

29 մարտի 2020 թվականի N 391 - Ա

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 29
Երեւան