Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
603-04.05.2020--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշեց Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու 3 ամիս ժամկետով:


ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» 30.04.2020թ. փակ նիստի ժամանակ որոշեց.

հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաեւ համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքի անհնարինության հանգամանքը, կատարված հարցումների արդյունքում ստացված փաստաթղթերի իրավական հիմքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը, երկարաձգել հանձաժողովի լիազորության ժամկետը 3 ամսով:

Հանձաժողովի նախագահ՝ Սերգեյ Բագրատյան

Անդամներ՝

Արփինե Դավոյան
Անի Սամսոնյան
Արկադի Խաչատրյան
Բաբկեն Թունյան
Գոռ Գեւորգյան
Հրանտ Մադաթյան
Նաիրա Զոհրաբյան
Սոֆիա Հովսեփյան
Սասուն Միքայելյան
Վարազդատ Կարապետյան

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

«Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» 30.04.2020 թվականին տեղի ունեցած փակ նիստում որոշել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգել 3 ամսով:

Կից ներկայացվում է Ազգային Ժողովի որոշման համապատասխան նախագիծը:

Խնդրում եմ հարցի քննարկումը «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետի համաձայն ընդգրկել 2020 թվականի մայիսի 5-ին գումարվող Ազգային Ժողովի հերթական նիստերի օրակարգում:

Ազգային Ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ որոշման նախագիծը կներկայացնի «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող»՝ Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահը:

Հարգանքով՝

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ՝ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ