Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-606-07.05.2020-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենքի) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) ճանապարհային երթեւեկության անվտանգությունը.»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) քրեական վարույթն իրականացնող մարմիններին` քննչական եւ դատավարական գործողությունների կատարման ընթացքում:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը «Կառավարությունը:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է Ոստիկանության պետը:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` եռամսյա ժամկետում:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: