Armenian ARMSCII Armenian
Պ-583-20.04.2020,25.05.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 1-ին կետի «հազարապատիկը» բառը փոխարինել «երկուհազարապատիկը» բառով, իսկ «60-օրյա» բառը` «90-օրյա» բառով.

2) 1-ին կետի «դ» ենթակետի «հազարապատիկը» բառը փոխարինել «երկուհազարապատիկը» բառով.

3) 2-րդ կետի «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով, իսկ «60-օրյա» բառը` «90-օրյա» բառով:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 7-րդ մասում «հազարապատիկից» բառը փոխարինել «երկուհազարապատիկից» բառով, իսկ «60» թիվը` «90» թվով:

Հոդված 4. Օրենքի 89-րդ հոդվածում «հազարապատիկից» բառը փոխարինել «երկուհազարապատիկից» բառով, իսկ «60» թիվը` «90» թվով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն այն սնանկության դիմումների վրա, որոնք ներկայացվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումները քննվում են, եւ սնանկ ճանաչելու հարցը լուծվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի դրույթներին համապատասխան: