Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Կ-639-04.06.2020-ԱՍ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածի` 1-ին մասի 3-րդ կետիցհանել «միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:» բառերը:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում` մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն oրենքն ուժի մեջ մտնելու օրն է, ապա նրան մայրության նպաստը տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով, որպես չաշխատող անձ:

Եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը սկսում է 2019 թվականին, ապա նրան մայրության նպաստ տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով, որպես չաշխատող անձ:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը խնամքի արձակուրդում գտնվող` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին (այդ թվում` մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին) խնամքի նպաստընշանակվում էխնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում.

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց 2020 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ)` եթե դիմումը ներկայացվել է ` մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը,

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից` եթե դիմումը ներկայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ից հետո: