Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-684-09.07.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 182.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 182.1. Ստուգում եւ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը

Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով ստուգում, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի՝ ստուգվող, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման, ինչպես նաեւ հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 244.14. Պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ գործերի քննությունը

Սույն օրենսգրքի 182.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է համապատասխան ստուգումներ, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացնող պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: