Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-7024 -30.07.2020-ՊԱ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) սույն կետի «ա» ենթակետով սահմանված պարբերականությունից տարբերվող պարերականությամբ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչեւ յուրաքանչյուր տեխնիկական զննությունը հաշվարկման ենթակա տարեկան բնապահպանական հարկի գումարների հանրագումարի չափով` մինչեւ տեխնիկական զննությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: