Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-715-26.08.2020-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 9-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «2021 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 1» բառերով, իսկ «2021 թվականի ապրիլի 1» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 1» բառերով,

2) 3-րդ մասում «2021 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 1» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: