Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-728-11.09.2020-ՏՀ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 184-րդ հոդվածի 4-րդ մասում «այդ թվում՝ համայնքների վարչական» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասում «այդ թվում՝ համայնքների վարչական» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում «այդ թվում՝ համայնքների վարչական» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակին «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում՝ տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 0 դրամ:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«2. Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 25 %-ի չափով:

3. Եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղաբաշխել եւ տարածել է իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 10 %-ի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 195-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «այդ թվում՝ համայնքների վարչական» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի» բառերով .

2) 1-ին մասի 1-ին կետից հանել «, անկախ գովազդային վահանակի պաստառի առկայությունից (գովազդի տարածումը դադարեցնելու հանգամանքից) կամ դրա փոփոխությունից» բառերը.

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը փոխարինվում է այլ տեսակի գովազդով հարկային տարվա ընթացքում, ապա՝

ա. ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ ակտում համապատասխան գրառման կատարման օրվան հաջորդող օրվանից մինչեւ հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,

բ. ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի, ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով.

5) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը Կառավարության սահմանած կարգի խախտմամբ փոխարինվում է գովազդի այլ տեսակով հարկային տարվա ընթացքում, ապա՝

ա. ճանապարհային մարմնի կողմից խախտման հայտնաբերման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,

բ. ճանապարհային մարմնի կողմից խախտման դեպքն արձանագրելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի, ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: