Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-573-17.04.2020,11.09.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4.Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա բացահայտում է Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների աճելավայրերի կամ ապրելավայրերի աշխարհագրական կոորդինատներ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ