Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-7374 -16.09.2020-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ` Օրենք) 9.1-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի «ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո 30» բառերը փոխարինել «ստանալուց հետո 10 աշխատանքային» բառերով:

2)հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության փոփոխության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը եւ գրանցել արհեստակցական միության փոփոխությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության փոփոխության գրանցումը: Արհեստակցական միության փոփոխության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով եւ դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: