Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-7502-30.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգիրք (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության» բառերը:

2) 7-րդ մասից հանել «եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը:

Հոդված 2.  Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը:

Հոդված 4.  Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը:

Հոդված 6.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈՒՄ

««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝  ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իր 2020 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Սահմանադրական դատարանի մասին», սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
«ԻՄ ՔԱՅԼԸ»  ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝  Լ. ՄԱԿՈՒՆՑ

28.09.2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 65-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  «Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, տեղեկանքները, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է  համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները, խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:

Նախագծի հիմնական զեկուցողն է Համազասպ Դանիելյանը:

Խնդրում ենք օրենսդրական փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

«ԻՄ ՔԱՅԼԸ»   ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ`  Լ. ՄԱԿՈՒՆՑ

 28.09.2020թ.