Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7721-27.10.2020-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«6. Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 7-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«7) ապահովում է մարզի համայնքների աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների համալրումն աշխարհազորայիններով` մարզի տարածքում ըստ համայնքների հաշվառված քաղաքացիներից:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից` անմիջապես: