Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7858-25.11.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26.1.-րդ հոդվածում լրացնել նոր՝ 5.1-րդ կետ.

«5.1. Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է նաեւ՝

1) անձի՝ որպես վարույթն իրականացնող մարմին կայացրած դատական ակտի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության.

2) փաստաբանական գործունեություն իրականացնող անձի դեպքում՝ նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաեւ նրա հիմնադրած կամ ղեկավարվող իրավաբանական անձի գործունեության ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: