Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-712-24.08.2020,02.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում`

Արտակարգ իրավիճակների նախարարության ընկերությունների ցանկը 90119 ծածկագրի կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 43.1 կետով.
 
43.1  90124  «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»  ՓԲԸ  Քաղ.Երեւան,
Անաստաս Միկոյան փող. 109/ 8 շենք

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 02/10.2/49468-2019 հանձնարարականի կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների շրջանակներում «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) մասնավորեցման ներկայացնելու առաջարկով:

Հաշվի առնելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդիսանում է Ընկերության հիմնադիրը, ոլորտը համակարգող մարմինը եւ ամբողջովին տիրապետում է Ընկերությանը կանոնադրությամբ վերապահված գործունեության առանձնահատկությունները` Նախագծով առաջարկվող լրացման համար հիմք են հանդիսացել Արտակարգ իրավիճակների նախարարի 14.02.2020թ. N01/01.2/879-2020, 05.03.2020թ.-ի N01/01.2/1502-2020, 20.05.2020թ. N01/01.1/2954-2020 եւ 15.07.2020թ. N5274-2020 գրություններով ներկայացված առաջարկությունը եւ հիմնավորումները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի ««Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական եւ «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու եւ ընկերությունները վերակազմակերպելու մասին» թիվ 1117-Ա որոշման 2-րդ կետի համաձայն` Ընկերությունը ստեղծվել է «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական եւ «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման ձեւով վերակազմակերպման արդյունքում:

Ընկերության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են` ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելումից, շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական եւ տեխնիկական աշխատանքների կատարումից, պողպատյա ճոպանների փորձարկումից, թթվածնային եւ այլ գազերի բարձր ճնշման փոքրածավալ ու մեծածավալ բալոնների փորձարկումից, հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրումից, հանքախորշերում փոշու եւ գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրումից ու առաջարկությունների (եզրակացությունների) տրամադրումից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությունից: Տվյալ դեպքում, Ընկերության մասնավորեցումից հետո օրենքով իրեն վերապահված բնագավառում` սահմանված կարգով կարող է իրականացնել նաեւ ներկայումս Ընկերությանը իր կանոնադրությամբ վերապահված գործառույթները:

Ընկերությունը գործում է առանց պետական պատվերի, Ընկերության գործունեությունը պարտադիր լիցենզավորման ենթակա չէ եւ մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) անձնակազմերը պարբերաբար անցնում են համապատասխան  ուսուցում ու ստանում են փրկարարի որակավորում:

Այսպիսով, հիմք ընդունելով Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը, քննարկման ժամանակ վարչապետի կողմից տրված հանձնարարականը` վերանայել պետության կողմից ստեղծված կազմակերպությունների կարգավիճակը եւ դրանցում հնարավորինս նվազեցնել պետության մասնակցությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ եւ կառավարել ավելի արդյունավետ` առաջարկվում է Ընկերությունը մասնավորեցնել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ընկերությունն իր կանոնադրությամբ վերապահված գործառույթներով (պայմանագրային հիմունքներով լեռնափրկարար ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ստորգետնյա հանքերում եւ շինություններում` իրականացնելով հանքի օդի բաղադրության մշտադիտարկում, հնարավոր փլուզումների եւ այլ վթարների կանխարգելմանն ուղղված  միջոցառումներ, իսկ վթարների դեպքում` փրկարարական աշխատանքներ իր ենթակայությամբ գործող տարածքային մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) միջոցով) Հայաստանի Հանրապետությունում միակ ընկերությունն է, բայց ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության` որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետեւանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի եւ որակյալ ծառայության մատուցման համար:

Ընկերության մասնավորեցման հետեւանքով կանոնադրությամբ իրեն վերապահված գլխավոր գործառույթն ընկերության կողմից լիարժեք չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու ռիսկերը հաշվի առնելով` առաջարկվում է մասնավորեցման պայմանագրում, գնորդի պարտականությունների գլխում ներառել դրույթ` լեռնափրկարար ծառայության մատուցման գործառույթը որպես պարտադիր պայման արձանագրելով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Մասնավորեցման արդյունքում կձեւավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի եւ որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը եւ բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ