Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-79721 -04.12.2020-ԳԿ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 2-րդ հոդվածի՝

1. 5-րդ պարբերությունում «եւ բարձրագույն» բառերը հանել,

2. 5-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեություն իրականացնող բուհերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների, բուհերի կամ կազմակերպությունների մասնակցությամբ եւ միջպետական համաձայնագրերով ստեղծված (նաեւ՝ օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր), հայոց լեզվի ընդունելության քննության եւ հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին համապատասխան»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: