Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-804-11.12.2020-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2020թ. փետրվարի 3-ին ք. Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը ստորագրվել է 2020թ. փետրվարի 3-ին ք.Մոսկվայում:

Պայմանագրով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ ապրանքի ծագման տեղանվան գրանցումը յուրաքանչյուր անդամ պետությունում ունի ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ ապրանքի ծագման տեղանվան ազգային գրանցման ուժ:

Պայմանագրով սահմանվում է իրավատիրոջ բացառիկ իրավունքը անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան օգտագործելու Միության ապրանքային նշանը եւ տնօրինելու այդ բացառիկ իրավունքը, ինչպես նաեւ այլ անձանց արգելելու նույնատիպ ապրանքների համար Միության ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նիշի օգտագործումը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
 
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 3-ին, Մոսկվայում:

Պայմանագրի 29-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:

27.05.2020թ. դրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Պայմանագրի վավերացման մասին տեղեկատվություն չի ստացվել:
 
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշում
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագրում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:

Մասնավորապես, Պայմանագրի 3-րդ հոդվածով նախատեսվում է Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը, 4-ից 19-րդ հոդվածներով սահմանված են Միության ապրանքային նշանների հայտերին ներկայացվող պահանջները, դրանում փոփոխություններ կատարելու, Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության կարգը, Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանը, Միության ապրանքային նշանի իրավական պահպանության դադարեցումը եւ այլն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Միության ապրանքային նշանի հետ կապված հարաբերությունները կարգավորող համապատասխան դրույթները պետք է ամրագրվեն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Պայմանագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին եւ 5-րդ կետերի  եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերի դրույթների հիմքով:
 
Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ՝
ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրում  Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ առկա չեն:
 
 ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

 
 
 

ՀՀ  էկոնոմիկայի նախարար
Տ. Խաչատրյանին

ՀՀ արդարադատության նախարար
Ռ. Բադասյանին


Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության
11.06.2020թ.թիվ 01/7504-2020 գրության
 

Հարգելի պարոնայք

Հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 
Հարգանքով` Ս.Պապիկյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին

Պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵՏՄ (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների (սպասարկման նշանների) եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները:  Պայմանագիրը չի նախատեսում նշված օբյեկտների գրանցումների իրավասությամբ օժտված առանձին կառույցի՝ միջազգային կազմակերպության հիմնադրում: Այդ լիազորություններն ըստ էության վերապահված են ԵՏՄ անդամ պետությունների արտոնագրային գերատեսչություններին: Ընդ որում, ապրանքային նշաների հայտերը կարող են ներկայացվել ԵՏՄ ցանկացած անդամ պետության արտոնագրային գերատեսչություն (ներկայացման գերատեսչություն), որի համապատասխան ծանուցումից եւ հայտի հրապարակումից հետո բոլոր գերատեսչություններն անցկացնում են ապրանքային նշանի փորձաքննություն: Գերատեսչությունների համապատասխան որոշումների հիման վրա ներկայացման գերատեսչությունն ընդունում է տվյալ ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշում:

Պայմանագիրը ենթադրում է, որ ԵՏՄ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու եւ ԵՏՄ ապրանքային նշանի գրանցման համար սահմանված տուրքերը վճարվում են ներկայացման գերատեսչությանը, իսկ ապրանքային նշանի փորձաքննության համար տուրքերը վճարվում են յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչությանը  (տուրքերի չափերը սահմանվում են յուրաքանչյուր անդամ պետության ազգային օրենսդրությամբ):

Պայմանագրի գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵՏՄ տարածքում  քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին:

Ելնելով վերոհիշյալից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում Պայմանագրի վավերացումը:
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

27 օգոստոսի 2020 թվականի  N    1401 - Ա
 
 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 28
        Երեւան

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի նամակ