Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-741-18.09.2020,11.01.2021-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի թիվ ՀՕ-200 օրենքում լրացնել նոր 13.2-րդ հոդվածով՝

«Հոդված 13.2. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝  նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: