Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6331-22.06.2005-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337) 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 2.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նա՟՟խա՟՟գծերի փաթեթի

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներկայացվող առաջարկությունները նպատակ ունեն օրենսգրքի վեցերորդ բաժնում տարանջատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման եւ տեղավորման, երեխաների որդեգրման, խնամատար ընտանիքի նկատմամբ լիազոր մարմիններին, հստակեցնել նրանց գործառույթները եւ շտկել տեխնիկական վրիպակները, որոնք տարընթերցումների տեղիք են տալիս :

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդհոդվածից, համաձայն որի «Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները սահմանվում են օրենքով», իսկ ՀայաստանիՀանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն, « Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են », սակայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այդ մասին որեւէ դրույթ սահմանված չէ, ավելին` սահմանված չէ, թե տեղական ինքնակառավարման ո՞ր մարմնին` համայնքի ղեկավարին, թե ավագանուն են վերապահված վերոհիշյալ լիազորությունները: Նշենք նաեւ, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության նախկին օրենքով խնամակալության եւ հոգաբարձության մարմնի իրավասությունները վերապահված էին համայնքի ղեկավարին: Ներկայումս համայնքի ղեկավարները շարունակում են իրականացնել այդ լիազորությունները :

Ելնելով վերոշարադրյալից «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի նախագծի ընդունումը, որով կհստակեցվի համայնքի ղեկավարի լիազորությունները խնամակալության եւ հոգաբարձության հարցերով, գտնում ենք նպատակահարմար :