Armenian ARMSCII Armenian

ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Խ-4012 -12.01.2021-ՖՎ-011


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 41-րդ հոդվածում.

1) 1-ին մասը լրացնել 9)-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«9) սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի գույքի վրա բռնագանձում` այդ թվում արգելանք տարածելու անհարաժեշտությունը դեռեւս բացակայում է: »,

2) 6-րդ մասում «8» թիվը փոխարինել «9» թվով:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«4.1. Կատարողական թերթով սուբսիդար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում՝ այդ թվում արգելանք կիրառվում է հիմնական պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելուց հետո, սույն հոդվածով նախատեսված կարգով:

Կատարողական թերթով սուբսիդար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածվում է, եթե առկա է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը՝

1) հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, բացառությամբ եթե պարտավորության ապահովման համար առկա է գրավադրված գույք.

2) առկա է հարկադիր կատարողի որոշում՝ կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ` հիմնական պարտապանի գույքի բացակայության կամ անբավարության կամ հիմնական պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.

3) որպես ապահովում հիմնական պարտապանի գույքի վրա դրված արգելանքների պայմաններում ակնհայտ է, որ հիմնական պարտապանի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար.

4) հիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդի ընթացքում գույքը չի վաճառվել եւ վերջինս չունի բռնագանձման ենթակա այլ գույք.

5) կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ հիմնական պարտապանի գույքի նկատմամբ առկա է այլ մարմինների կողմից կիրառված արգելանք (սահմանափակում).

6) նույն կատարողական թերթի հիման վրա հարուցված հիմնական պարտապանի վերաբերյալ կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով.

7) սնանկության վարույթի շրջանակնկերում կամ արտադատական կարգով հիմնական պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ հիմնական պարտապանի պարտավորությունների կատարման համար:»:

Հոդված 3.Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է 2022 թվականի հունվարի 1-ին:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերից բխող պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթների վրա: