Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-8772-25.02.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 153-րդ հոդվածում.

1) 1-ին մասում լրացնել՝ նոր 4-րդ կետ.

«4) որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը:»:

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Տուգանք կիրառելիս, գործին մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս կամ որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակում կիրառելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը դատարանը պետք է պատճառաբանի:»:

Հոդված 2. Օրենսգրքի 154-րդ հոդվածում.

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նկատողություն, դատական նիստերի դահլիճից հեռացում եւ որոշակի դատավարական իրավունքների իրականացման».

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Նկատողությունը, դատական նիստերի դահլիճից հեռացնելը եւ որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:».

3) 5-րդ մասում «հեռացնելու» բառից հետո լրացնել «կամ որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակում կիրառելու» բառեր:

Հոդված 3. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 155.1-ին հոդված.

«Հոդված 155.1. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները

1. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում՝

1) միջնորդություն հարուցելը.

2) բացարկ հայտնելը.

3) վարույթի նյութերին կցելու եւ հետազոտելու համար ապացույցներ ներկայացնելը.

4) վարույթի նյութերին ծանոթանալը եւ դրանցից ցանկացած տեղեկություն դուրս գրելը.

5) բացման խոսքով, եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը:

3. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաեւ նույն անձի մի քանի պաշտպանի, լիազոր ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը դրսեւորվում է տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, լիազոր ներկայացուցչներին կամ փաստաբաններին:

4. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: