Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8841-02.03.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1572 հոդվածը լրացնել նոր 2-րդ եւ 3-րդ մասերով.

«Ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, ինչպես նաեւ դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը, Կառավարության սահմանված ընթացակարգերի եւ ժամկետների խախտմամբ կամ դրա տրամադրման մերժումն` օրենսդրությամբ չնախատեսված պատճառաբանությամբ`

առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 157.3-րդ հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ

«Հոդված 157.3. Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային տվյալներ կամ տեխնիկական պայմաններ տրամադրելու ընթացակարգի կամ ժամկետների խախտելը կամ ոչ բարենպաստ պայմաններում տրամադրելը

Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից Կառավարության սահմանված ընթացակարգի եւ ժամկետների խախտումը կամ բարենպաստ պայմաններում ելակետային տվյալներ կամ տեխնիկական պայմաններ չտրամադրելը`

առաջացնում է նախազգուշացում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության նկատմամբ:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Կառավարության 19 մարտի 2015 թվականի թիվ 596-Ն «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-217 օրենքի 22.1-րդ հոդվածի.

«1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի եւ քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում եւ այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) եւ սահմանափակումները:

Տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա, եւ կազմում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մասը:

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված եւ օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության եւ մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության եւ այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:

3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու կամ օգտագործման տրամադրելու դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը ներառվում է աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում կամ մրցույթի պայմաններում: Օրենսդրությամբ սահմանված հողամասի տրամադրման այլ դեպքերում ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է հողամասը հատկացնելու մասին որոշման հետ միաժամանակ:

4. Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից սույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:

5. Ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար եւ պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

6. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Համայնքի գլխավոր հատակագծով եւ գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:»:

Համաձայն Կառավարության 19 մարտի 2015 թվականի թիվ 596-Ն որոշման թիվ 1 հավելվածի կարգի 26-րդ կետի.

«26. Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարեւորությունից ու բարդությունից, ինչպես նաեւ մարդկանց եւ շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետեւյալ հինգ կատեգորիաների՝

1) ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` I կատեգորիա.

2) միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` II կատեգորիա.

3) միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` III կատեգորիա.

4) բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` IV կատեգորիա.

5) բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` V կատեգորիա:»:

Համաձայն նույն կարգի 51-րդ եւ 52-րդ կետերի.

«51. Մատակարար կազմակերպությունները տեխնիկական պայմաններն իրավասու մարմնին են տրամադրում վերջինիս հարցումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում` II կատեգորիայի, 10-օրյա ժամկետում` III կատեգորիայի եւ 15-օրյա ժամկետում` IV կատեգորիայի օբյեկտների համար:

52. Առաջադրանքը (N 5 հավելվածի N 1-2 ձեւ) կառուցապատողին է տրամադրվում հայտի ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում` II կատեգորիայի օբյեկտների համար, 15-օրյա ժամկետում` III կատեգորիայի օբյեկտների համար, 20-օրյա ժամկետում՝ IV կատեգորիայի օբյեկտների համար` մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության դեպքում:»:

Վերը նշված կետերի համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրվում է հետեւյալ ժամկետներում.
 
 
հ/հ
կատեգորիաներ
Համայնք
մատ. կազմ.
1
ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
-
-
2
միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
10
5
3
միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
15
10
4
բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
20
15
5
բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
-
-

Այսպիսով, Կառավարության կողմից սահմանվել են ժամկետներ` մատակարար կազմակերպությունների կողմից տեխնիկական պահանջների եւ համայնքի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքի փաստաթուղթը տրամադրելու համար: Սակայն, անգամ այդ ժամկետների խախտման համար օրենսդրությամբ պատասխանատվություն չի սահմանվել:

Ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման գործընթացը կառուցապատողների կողմից առաջացնում է դժգոհություններ, մասնավորապես վերջիններս սահմանմված ժամկետում չեն ստանում փաստաթղթերը, կամ տրամադրված տեխնիկական պայմանները բարենպաստ չեն, կամ ժամկետը լռանալուն պես ստանում են պատասխան` ձեւական հիմքերով մերժելով իրենց հայտը:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք եւ՛ մատակարար կազմակերպություւնների համար եւ՛ համայնքի ղեկավարի համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով եւ ժամկետներում պատասխան չտալու դեպքում նախատեսել պատասխանատվություն, ինչպես նաեւ պատասխանատվություն նախատեսել, մատակարարող սուբյեկտների կողմից ոչ բարենպաստ պայմաններում ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրման համար, ինչպես նաեւ բացառել համայնքի ղեկավարի կողմից օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով կառուցապատողի հայտը մերժելը, որի համար եւս նախատեսել պատասխանատվություն:

Նախագծով նախատեսվում է մատակարար կազմակերպությունների կողմից պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ համայնքի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել քաղաքաշինության ոլորտում տեսչական ստուգումներ իրականացնող մարմնին:

Նախագծով առաջարկվում է Կառավարության կողմից թիվ 2-րդ եւ 3-րդ կատեգորիաների` միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների եւ միջինից բարձր ռիսկայնության օբյեկտների համար նախատեսել տեխնիկական պայմանների փոխարեն տրամադրել ելակետային տվյալներ, որը չի առաջացնի մատակարար կազմակերպությունների կողմից լրացուցիչ աշխատանքների կատարում:

Ակնկալվող արդյունքը.

Նշված նախագծի ընդունման դեպքում կբացառենք կառուցապատողների հայտերի օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով մերժումը, անբարենպաստ ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրումը, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված ժամկետների բաց թողումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն