Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8603-09.02.2021,17.03.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի փաստական տվյալներ եւ փաստարկներ, որոնք առերեւույթ հիմնավորում են խտրականություն որակվող վարքագծի կամ կարգավորման առկայությունը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքները ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 29.3 գլխում 216.6 հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հասարակական կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետեւյալ ոլորտներում՝

1) շրջակա միջավայրի պահպանություն.

2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն:»:

Հոդված 3. Օրենսգրքի 29.3 գլխում 216.6 հոդվածի 2-րդ մասում «Կազմակերպությունը» բառը փոխարինել «հասարակական կազմակերպությունը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 29.3 գլխում 216.6 հոդվածի 2-րդ մասում «2-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ի կետով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 29.3 գլխում 216.6 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «2-րդ մասում» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետում» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 29.3 գլխում 216.6 հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե՝

1) խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը կամ խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի խտրականությունից պաշտպանվելու իրավունքը եւ, որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները եւ օրինական շահերը դատարանում,

2) Կազմակերպության կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ եւ անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են,

3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված ոլորտում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 29.3 գլխում 216.7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության մասին, ինչպես նաեւ հայցադիմումին, ի լրումն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, պետք է կցվեն սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող ապացույցներ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ