Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9381-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի «, ոստիկանության» բառը հանել.

2) 2-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը՝

1) 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը.».

2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ եւ 20-րդ կետերով.

3) «19) Ոստիկանությունը.

4) 20) Ոստիկանության զորքերը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժով Միգրացիոն ծառայությունն անվանափոխվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության եւ փոփոխվում է ենթակայությունը:

3. Սույն օրենքի ուժով վարչապետին ենթակա մարմին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը վերակազմավորվում է  նախարարությանը ենթակա մարմնի եւ գործում է որպես Ոստիկանություն:

4. Սույն օրենքի ուժով Ոստիկանության ենթակայության տակ գտնվող Ոստիկանության զորքերը վերակազմավորվում է նախարարությանը ենթակա մարմնի:

5. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նշված մարմինների ենթակայությունը  համապատասխան նախարարությանը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

6. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Միգրացիոն ծառայության պետը, Ոստիկանության զորքերի հրամանատարը եւ նրանց տեղակալները շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ մինչեւ Ոստիկանության պետի, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) պետի,  Ոստիկանության զորքերի հրամանատարի եւ նրանց տեղակալների պաշտոններում նոր նշանակումներ կատարելը:

7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ծառայության կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների եւ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Ծառայության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների պաշտոնների անձնագրերում նոր պահանջներ նախատեսվելու դեպքում Միգրացիոն ծառայության քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելուց հետո: Վերապատրաստումը հաջողությամբ անցած Միգրացիոն ծառայության քաղաքացիական ծառայողները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանշանակվում են միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում: Սույն մասով նախատեսված վերանշանակումներն իրականացվում են վերապատրաստման անցկացման կարգի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում:

8. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված մարմինների կանոնադրությունները հաստատվում են դրանց՝ համապատասխան նախարարության ենթակայությունը սահմանելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված վերապատրաստման կարգը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:

10. Սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն