Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9383-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքը կարգավորում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում եւ վերջինիս ենթակայությամբ գործող ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնում (այսուհետ` ոստիկանություն), այլ ենթակա մարմիններում եւ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում ծառայության հիմնական սկզբունքները, ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը եւ ծառայության պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:»

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Ոստիկանությունում իրավապահ գործառույթներ չիրականացնող աշխատողները, բացառությամբ սույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված անձանց, քաղաքացիական ծառայողներ են, որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ օժանդակ (ուսումնական գործընթացին չառնչվող) գործառույթներ իրականացնող պաշտոններում ծառայության: Սույն օրենքի իմաստով իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոններ են հանդիսանում՝

1) «Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանն անմիջականորեն ներգրավված ոստիկանության ծառայողների պաշտոնները.

2) սույն մասի 1-ին կետում նշված ծառայողների գործունեությունը ղեկավարող, համակարգող, ինչպես նաեւ նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ գերատեսչական հսկողություն իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնները, բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոնների:».

2) 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «Կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում, 5.1-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 11-րդ հոդվածի 6-րդ մասում, 13-րդ հոդվածի 10-րդ մասում, 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունում, 27-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 43-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում, 6-րդ մասի 3-րդ եւ 4-րդ պարբերություններում, 47-րդ հոդվածի 3-րդ մասում, 54-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում եւ 55-րդ հոդվածում «Ոստիկանության պետը» եւ «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լիազոր մարմնի ղեկավարը» եւ «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «ոստիկանությունում,» բառից հետո լրացնել «Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում,» բառերը:

Հոդված 5. Օրենքի ամբողջ տեքստում «Ոստիկանության ուսումնական հաստատություն» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «-Ոստիկանության զորքերի հրամանատար» եւ «այդ թվում՝ մարզային վարչության պետ» բառերը հանել.

2) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական, փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, դատախազության պաշտոնների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնների եւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոնների (այդ թվում ինքնավար պաշտոնների) միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածը՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»

2) 5-րդ մասը «ցմահ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

3) 8-րդ մասը «հիմքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի ընթացքում» բառերը:

Հոդված 8. Օրենքի 5.1-րդ հոդվածում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3.1-րդ մաս.

«3.1. Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է սույն հոդվածի 2-3-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան:»

Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածը՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանությունում կամ սույն մասում նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:

Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների եւ դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Կառավարությունը:».

2) 21 եւ 22-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը՝

ա) 1-ին կետում ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով առողջական վիճակի հետ չկապված հիմքերով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի» բառերով.

բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) համապատասխանում է ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության եւ առողջական վիճակի հետ կապված պահանջներին, անձնական հատկանիշներով բավարարում է բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Առանձին պաշտոններում ոստիկանությունում ծառայության անցնելու համար Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ:»

3) 3-րդ մասում «մասնագիտական,» բառը հանել, իսկ «Կառավարությունը:» բառից հետո լրացնել «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված կոնկրետ պաշտոնի անձնագրով:» նախադասությունը:

4) 4-րդ մասը՝

ա) 2-րդ կետի «քաղաքացիական կամ այլ ծառայությունում» բառերը փոխարինել «հանրային ծառայության բառերով».

բ) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3.1-րդ եւ 3.2-րդ կետեր.

«3.1) որը կատարել է դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք եւ նրա նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

3.2) որը նախկինում հանրային ծառայության պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքում, եթե նման տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.

3.3) որը տառապում է ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու համար Կառավարության կողմից սահմանված հիվանդությամբ.

3.4) որը օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.».

5) 6-րդ մասում «փաստաթղթերի ցանկը» բառերից հետո լրացնել «թեկնածուների ընտրության» բառերը:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում «պետական» բառը հանել:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածը՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության պետին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:»

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ոստիկանության գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) եւ պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ ավագ եւ միջին պաշտոնների խմբերի ծառայողներին՝ Ոստիկանության պետը:»:

4) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5.1-րդ մաս.

«5.1. Լիազոր մարմնում կամ նրա ենթակա մարմիններում՝ բացառությամբ ոստիկանության, ոստիկանության ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) եւ պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը՝ բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պաշտոնների:»:

5) 7-րդ մասում «ազատում է» բառից հետո լրացնել «Լիազոր մարմնի ղեկավարը կամ» բառերը

6) 9-րդ մասում «մասերով» բառից հետո լրացնել «նախատեսված պայմանների հաշվառմամբ՝ սույն օրենքի 13.1-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 13. Օրենքի 13.1-րդ հոդվածը՝

1) վերնագրում «, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի» բառերը փոխարինել «եւ Ոստիկանության պետի տեղակալի» բառերով:

2) 1-ին մասում «վարչապետի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

3) 2-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Վարչապետի կողմից առաջարկությունը վերադարձվելու դեպքում Լիազոր մարմնի ղեկավարը ներկայացնում է նոր միջնորդություն՝ նշելով Ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու նոր թեկնածուի:»:

5) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությանը կցվում է Ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Լիազոր մարմնի ղեկավարին ուղղված Ոստիկանության պետի գրավոր միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը:»

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածը՝

1) 3-րդ մասը՝

ա) 2-րդ պարբերությունում «(բարոյական)» բառը հանել.

բ) 3-րդ մասի չորրորդ պարբերության «վերջին մեկ տարին» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով.

2) 3.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասը՝

ա) 1-ին պարբերությունում «Կառավարության կողմից» բառերը փոխարինել «տվյալ պաշտոնի անձնագրով» բառերով.

բ) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1 եւ 1.2 կետեր.

«1.1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները.

1.2) այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները.».

գ) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.1-րդ կետ.

«2.1) սույն հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք:».

դ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող եւ առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները:».

4) 7-րդ մասում «Կառավարության կողմից» բառերը փոխարինել «Պաշտոնի անձնագրով» բառերով.

5) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 9.2-րդ մաս.

«9.2. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով պաշտոնի է նշանակվում ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողը:».

6) 10-րդ մասը՝

ա) 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, ինչպես նաեւ վերջին 5 տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն պարբերությամբ սահմանված կարգով նշանակումից հետո ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում:».

բ) երկրորդ պարբերություն ուժը կորցրած ճանաչել.

գ) չորրորդ պարբերությունում «կասեցվելու» բառը փոխարինել «դադարեցվելու» բառով, իսկ «կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին»  բառերը հանել.

7) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «Կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, 22-րդ հոդվածում, 41-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 48-րդ հոդվածի 1-ին մասում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով» բառերով:

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում «Ոստիկանության պետի նորմատիվ» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 18. Օրենքում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 42.1-րդ հոդված.

«Հոդված 42.1. Ոստիկանության ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու հիմքերը

1. Ոստիկանության ծառայողը կարգապահական տույժի կարող է ենթարկվել՝

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

2) սույն օրենքով կամ ոստիկանության գործառույթները կարգավորող այլ օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.

3) ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները կամ համապատասխան ծառայության կանոնագրքով սահմանված կանոնները խախտելու դեպքում.

4) սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները խախտելու դեպքում:»

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ «վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում» բառերը փոխարինել «շարունակվում է վճարվել» բառերով:

Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածը՝

1) 1-ին մասը՝

ա) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1-րդ կետ.

«1.1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.»

բ) 2-րդ կետում «, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը հանել.

գ) 9-րդ կետում «, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու» բառերը հանել.

դ) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 9.1-րդ կետով.

«9.1) նրանց նկատմամբ դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.».

2) 1.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

3) 2-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «(պաշտոնատար անձը)» բառերը:

4) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ մաս.

«3. Ոստիկանության ծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 9.1-րդ կետերով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում ոստիկանությունում ծառայության ստաժի մեջ չեն հաշվարկվում պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները:»

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «(պաշտոնատար անձը)» բառերը

Հոդված 22. Օրենքի 47-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերը հանել.

2) 2-րդ մասում «վարչապետի առաջարկությամբ» բառերից հետո լրացնել «եւ Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությամբ» բառերը.

3) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ մասից հանել «, ինչպես նաեւ Ոստիկանության պետի խորհրդականի եւ Ոստիկանության պետի տեղակալի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները» բառերը:

Հոդված 23. Օրենքի 49-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ» բառերը հանել.

2) 1-ին մասի «2-3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերով» բառերով.

3) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաեւ սույն օրենքի 13.1-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտոնից ազատված` ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողները:»

4) 5-րդ մասում «Կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 24. Օրենքի 54-րդ հոդվածը՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում եւ պաշտոններից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:»

2) 7-րդ մասում «նշանակվում են» բառը փոխարինել «կարող են նշանակվել» բառերով:

Հոդված 25. Օրենքի 55-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «Ոստիկանական» բառից հետո լրացնել «նախնական եւ» բառերը.

2) 10-րդ մասում «Ոստիկանության պետը շնորհում» բառերը փոխարինել «շնորհվում» բառով:

Հոդված 26. Օրենքի 56-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենքի 58-րդ հոդվածը՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 58. Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող եւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք »

2) «տեխնիկական սպասարկում իրականացնող» բառերից հետո լրացնել «եւ քաղաքացիական աշխատանք կատարող» բառերը:

Հոդված 28. Օրենքի 111-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 29. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ոստիկանության պետը եւ նրա տեղակալները շարունակում են պաշտոնավարել մինչեւ այդ պաշտոններում նշանակումներ կատարելը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանության ծառայողները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում պահպանում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները չեն պահպանվում: Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան քաղաքացիական ծառայող համարված ոստիկանության ծառայողները քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից. այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձինք, որոնք մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը զբաղեցրել են ոստիկանության ծառայության պաշտոն, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 1 տարվա ընթացքում, կարող են նշանակվել ոստիկանության թափուր պաշտոնի` անկախ Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված 5 տարի ժամկետն անցած լինելու հանգամանքից:

5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված իրավական ակտերը շարունակում են իրենց գործողությունը, մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանք ուժը կորցրած ճանաչելը կամ լիազորված սուբյեկտի կողմից նոր իրավական ակտ ընդունելը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն