Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9389-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին»  2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում «միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին» բառերը փոխարինել «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման» բառերը փոխարինել «լիազոր պետական մարմինը» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը վերապահված գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանման ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները շարունակում են պաշտոնավարել եւ իրականացնել Օրենքով սահմանված գործառույթները մինչեւ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելը: Վերապատրաստումը հաջողությամբ անցած ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանշանակվում են միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում: Վերապատրաստումը հաջողությամբ չանցած ոստիկանության ծառայողները ազատվում են զբաղեցրած պաշտոններից եւ օրենքով սահմանված կարգով կարող են գրանցվել Ոստիկանության կադրերի ռեզերվում: Սույն մասով նախատեսված վերանշանակումներն իրականացվում են հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի՝ վերապատրաստման կարգը սահմանող որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն