Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-93812-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում, բացառությամբ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերի, 36-րդ, 46-րդ եւ 47-րդ հոդվածների, 58-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասության, 3-րդ մասի առաջին եւ երրորդ նախադասությունների, «ոստիկանություն» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «միգրացիոն ծառայություն» եւ «միգրացիայի հարցերով լիազոր մարմինը» բառերը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ազգային անվտանգության մարմինները.

4) Ոստիկանությունը.

4.1) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

5) արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).

6) աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին).

7) կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).

8) առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).»:

Հոդված 5. Օրենքում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 33.1-րդ հոդված.

«Հոդված 33.1. Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

1. Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝

1) մշակում է միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականությունը.

2) աջակցում է միգրացիոն գործընթացների պետական կառավարման ոլորտում այլ պետական մարմինների կողմից իրականացվող գործառույթների համակարգմանը.

3) իրականացնում է միգրացիոն քաղաքականության ոլորտի մշտադիտարկում:»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածը

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական մարմինը նախարարությանը ենթակա  Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):».

2) 4-րդ մասը՝

ա) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3.1-րդ կետ.

«Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է փախստականի նույնականացման քարտ եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ».

բ) 10-րդ եւ 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) վերնագրում «հարցերով լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մարմինների» բառով.

2) 2-րդ մասի 2-րդ կետում «լիազոր մարմնին» բառերից հետո «եւ Ոստիկանությանը» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 37-րդ հոդվածի վերնագրում եւ նույն հոդվածի 1-ին մասում «գործերի նախարարության» եւ «գործերի նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «գործերով լիազոր մարմնի» եւ «գործերով լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածը՝

1) վերնագրում եւ նույն հոդվածի բովանդակության «հարցերի նախարարության» եւ «հարցերի նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարցերով լիազոր մարմնի» եւ «հարցերով լիազոր մարմինը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմինը՝

1) միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքի 21-րդ եւ 23-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ.

2) իրականացնում է փախստականի կարգավիճակ ստացած անձանց հասարակությանն ինտեգրելուն ուղղված միջոցառումներ (լեզվի եւ քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն եւ այլն).

3) իրականացնում է ծրագրեր 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով:»:

Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածի վերնագրում եւ նույն հոդվածի 1-ին մասում «եւ գիտության նախարարության» եւ «եւ գիտության նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարցերով լիազոր մարմնի» եւ «հարցերով լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 40-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի տեքստում «նախարարության» եւ «նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարցերով լիազոր մարմնի» եւ «հարցերով լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 13. Օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասության «Սահմանապահ զորքերի, Ոստիկանության եւ Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 14. Օրենքի 58-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Լիազոր մարմնի որոշման հիման վրա փախստականի նույնականացման քարտը փախստականին տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն:».

2) 2-րդ մասի 4-րդ նախադասության «,իսկ Ոստիկանությունը՝» բառերը փոխարինել «եւ» բառով:

Հոդված 15. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը վերապահված գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանման ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները շարունակում են պաշտոնավարել եւ իրականացնել Օրենքով սահմանված գործառույթները մինչեւ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելը: Վերապատրաստումը հաջողությամբ անցած ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանշանակվում են միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում: Վերապատրաստումը հաջողությամբ չանցած ոստիկանության ծառայողները ազատվում են զբաղեցրած պաշտոններից եւ օրենքով սահմանված կարգով կարող են գրանցվել Ոստիկանության կադրերի ռեզերվում: Սույն մասով նախատեսված վերանշանակումներն իրականացվում են հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի՝ վերապատրաստման կարգը սահմանող որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավասու սուբյեկտների կողմից ուժը կորցրած ճանաչելը կամ նոր իրավական ակտեր ընդունելը:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի հիման վրա հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող Օրենքի դրույթների հիման վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն