Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-942-20.04.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2017 թվականի հունիսի 9-ի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՕ-95-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական ընկերությունների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված ընկերության,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուրորտաբանության եւֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերությանը (այսուհետ նաեւ`  Ընկերություն) իր գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռնելու եւպետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւխնդիրները.

2.1. «Կուրորտաբանության եւֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերությունը ներկայումս ընդգրկված է 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որեւէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւմրցունակության ապահովման առումով):

«Կուրորտաբանության եւֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության մասով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջից բացառություն նախատեսելը հնարավություն կտա Ընկերությանը իր գործունեությունը զարգացնել այլ` առավել անհրաժեշտ ուղղություններով:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009 թվականից մեկնարկած Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի առաջին փուլը: «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կենտրոն) գործում է 2020 թվականի հունիսից: Կարող ենք փաստել, որ սա ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող Կենտրոն է: Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 100 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (այսուհետ` ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն եւմինչեւհոկտեմբեր ամիսը կան հերթագրված պացիենտներ: Կենտրոնում ստեղծվել են նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված մասնագետներն անցնելով համապատասխան վերապատրաստումներ, կնպաստեն ծառայությունների ծավալների մեծացմանը:

Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւառկա է սերտ եւակտիվ համագործակցություն «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով եւկենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, կենտրոնի առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը:

Կենտրոնը սերտ համագործակցում է նաեւՀայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ՈւԱԿ) հետ: Հարկ է նշել, որ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Ուռուցքաբանական համալիր ծառայությունների մատուցման տեսանկյունից անհրաժեշտ է, որ ՈւԱԿ-ն ունենա նաեւուռուցքաբանության մեջ այսօր անփոխարինելի համարվող ՊԷՏ/ՀՏ, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային օջախները, տալ դրանց քանակական եւորակական գնահատականը: ՊԷՏ/ՀՏ-ի դերը մեծանում է բարորակ եւչարորակ նորագոյացությունների տարանջատման, նորագոյացության տարածվածության գնահատման եւբուժումից հետո հիվանդության կրկնության վաղ հայտնաբերման գործընթացում:

Այսպիսով, ուռուցքաբանական ծառայության բարելավման եւշարունակական զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելու նպատակով:

3. Կարգավորման նպատակը եւբնույթը.

Նախագծով առաջարկվում է`

1) Օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որեւէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Կուրորտաբանության եւֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության նկատմամբ: Նշվածից հետեւում է, որ ընկերության մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող է իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով:

2) «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքից` օրենքի հավելվածով հաստատված ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:

3.1. Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում «Կուրորտաբանության եւֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության վերաբերյալ փոփոխությամբ ծախuերի եւեկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից հանելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում է սպասվում: Մասնավորապես` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմած ֆինանսական ցուցանիշների ամփոփ տեղեկատվության համաձայն` վերջին երեք տարիների` 2018-2020թթ. պետական բյուջեի հաշվին Ընկերության ծախսերի միջին ցուցանիշը կազմել 42,722,900.0 դրամ: Ընկերությունը աշխատանքը սկսել է 2020 թվականի հունիսից, այդ տարում Ընկերության փաստացի ծախսը պետական բյուջեից կազմել է 62,040,068.0 դրամ, 2021 թվականին նախահաշվով կանխատեսվում է 338,029,000.0 դրամի ծախս (Ընկերության սեփական միջոցների հաշվին), որի մեջ չի մտնում 2021 թվականի վարկերի մարման 860,925,937.8 դրամ գումարը:

Ընկերությունն ունի թվով 4 բյուջետային վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,195,966,701.0 դրամ: Վարկերի մարումը սկսվում է այս տարվանից, 2021 թվականին մարման գումարը կազմում է 860,925,937.8 դրամ, 2022 թվականին` շուրջ 349,998,414.0 դրամ, 2023 թվականին` շուրջ 339,532,488.0 դրամ:

Ընկերությունն ունի 30 աշխատակից: 2021 թվականից կանխատեսվում է Ընկերության ծախսերի գծով աճ` սարքավորումների երաշխիքային եւտեխնիկական սպասարկման, նոր սարքերի եւնյութերի ձեռքբերման եւայլնի գծով:

Այսպիսով 2021 թվականին Ընկերությունը կանխատեսում է ծախսել շուրջ 1,198,954,938.0 դրամ, այդ թվում` շուրջ 860,925,937.8 դրամը ակնկալվում է պետական բյուջեի հաշվին (եթե վարկի մարումը չհետաձգվի), 2022 թվականին`  շուրջ 695,544,099.0 դրամ, այդ թվում` 357,515,099.0  դրամը ակնկալվում է պետական բյուջեի հաշվին, 2023 թվականին` շուրջ 685,078,173.0 դրամ, այդ թվում` 347,049,173.0  դրամը նույնպես ակնկալվում է ծախսել պետական բյուջեի հաշվին:

Ընկերության ծախսերի մեջ ամորտիզացիոն մասհանումները  ներառված չեն:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված «Կուրորտաբանության եւֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերությանը մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով, ինչպես նաեւակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւապահովելով ուռուցքաբանական ծառայության բարելավումը եւշարունակական զարգացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն