Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-8949-06.05.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել նոր` 12-րդ կետով.

«12) Հանրապետության նախագահին:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երեւանում եւ Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որեւէ առեւտրային բանկում հիմնադրամ ձեւավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առեւտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին:»:

2) 2-րդ մասը լրացնել նոր` երրորդ նախադասությամբ.

«Երեւանում եւ Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առեւտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը:»:

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հիմնադրամը ձեւավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից:»:

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`

1) օտարերկրյա պետություններից,

2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկյա իրավաբանական անձանցից եւ միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,

3) պետական եւ համայնքային բյուջեներից եւ (կամ) արտաբյուջետային միջոցներից,

4) պետական եւ համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,

6) անանուն անձանցից:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) վերնագրում «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով,

2) 1-ին մասում «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով,

3) 1-ին մասի երրորդ նախադասությունում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով,

4) 1.1-ին մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով,

5) 1.1-ին մասի երկրորդ պարբերությունում «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով,

6) 2-րդ մասի առաջին նախադասությունում «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով,

7) 3-րդ մասում «մուծած գումարները» բառերը փոխարինել «կատարած նվիրատվությունները» բառերով, իսկ «մուծումները» բառը փոխարինել «նվիրատվությունները» բառով,

8) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ»:

9) 7-րդ մասում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով,

10) 8-րդ մասում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերը, 8-րդ կետը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, 9-րդ եւ 10-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: