Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-89410-06.05.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը»:

2) 3-րդ մասը լրացնել նոր՝ երրորդ նախադասությամբ.

«Պետական ֆինանսավորում չի հատկացվում այն կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը, որի ակտիվների արժեքը, ըստ կուսակցության տարեկան հաշվետվության, գերազանցում են պետական բյուջեով տվյալ տարում բոլոր կուսակցությունների պետական ֆինանսավորման համար նախատեսված ընդհանուր գումարի հնգապատիկը»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Պարտադիր աուդիտի ենթակա եւ պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ