Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9701-11.05.2021,03.06.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «օտարումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.

«4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում գույքի առավել արդյունավետ օգտագործման կամ հանրության գերակա շահերի ապահովումը:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն.

«Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում պետական գույքի վաճառքի գինը կարող է սահմանվել պետական գույքի կադաստրային արժեքի չափով:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր՝ 3-րդ կետ.

«3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետական գույքը սահմանակից է օտարվող սեփականությանը եւ անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար կամ պետական գույքը չօտարելու դեպքում այն կորցնելու է իր տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը: Սույն կետով նախատեսված հիմքով պետական գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը ընդունվում է Կառավարության կողմից՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման շրջանակներում: Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական գույքի օտարման գործառույթների իրականացումը հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ կարող է պատվիրակվել տվյալ համայնքի ղեկավարին:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: