Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0293-17.09.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ին ընդունված N ՀՕ-373-Ն ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տուժանքները» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 5.1 գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ 5.1

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Հոդված 3. Օրենսգրքի 47.1-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 47.1. Կարգավորող հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը

1. Կարգավորող հանձնաժողովը լիցենզավորված անձանց կողմից սույն օրենսգրքի, Կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրավասու է կիրառել սույն օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնել մինչեւ խախտումը եղած դրությունը, կատարել դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ եւ այլն), ինչպես նաեւ տալ դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները: Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցներն են՝

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) լիցենզիայի գործողության կասեցում.

4) լիցենզիայի գործողության դադարեցում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: