Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-0343 -17.09.2021,25.10.2021-ՏՏԳՇ-011


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքի անունից համայնքային կազմակերպություն ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: