Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-041-22.09.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018թ. հունիսի 1-ին ստորագրված «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1994Թ. ԱՊՐԻԼԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ՝ Կ. ԽՏՐՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1994Թ. ԱՊՐԻԼԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


«Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994թ. ապրիլի 15-ի համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018թ. հունիսի 1-ին:

1994թ. ապրիլի 15-ին ստորագրված «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագիրն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996թ. փետրվարի 26-ին:

Արձանագրության նպատակն է փոփոխություններ կատարել 1994թ. ապրիլի 15-ին ստորագրված «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագրում, որը շարադրվում է նոր խմբագրությամբ Արձանագրությանը կից հավելվածով, որն էլ հանդիսանում է վերջինիս անբաժանելի մաս:

Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության (հատուկ կարծիքով), Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության միջեւ:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. մարտի 20-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության համար:

2018թ. հունիսի 1-ին ստորագրված «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994թ. ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994թ. ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994թ. ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոնայք

Ի պատասխան Ձեր գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) նախագծի շուրջ մի քանի փուլով բանակցություններ են տեղի ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերի ընթացքում:

Սույն արձանագրության հավելվածով նախատեսվում է «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) որոշակի փոփոխությունների կատարում, մասնավորապես՝ 2-րդ հոդվածը լրացվել է 2.1 եւ 2.2 հոդվածներով, որոնք վերաբերում են հարցումների փոխանակման կազմակերպմանը եւ հարցումներ ուղարկելու հիմքերին, 6-րդ հոդվածի 2-րդ կետը լրացվել է նոր դ), ե) ենթակետերով, միաժամանակ Համաձայնագրից հանվել է դ) ենթակետը: Համաձայնագիրը լրացվել է նաեւ 9.1, 9.2, 9.3 հոդվածներով, որոնք վերաբերում են իրավապահ գործունեության իրականացման շրջանակներում իրականացվելիք հարցումներին, ծանուցումներին եւ ապացույցներին: Մի շարք հոդվածներում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոշները շարադրվել են նոր խմբագրությամբ:

Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:

Արձանագրությունում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է գտնում «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացումը:

Դ. ԱՆԱՆՅԱՆ


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն