Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0471-23.09.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1. 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1- րդ մաս.

«1.1. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է`

1) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին` «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը լրանալու դեպքում:

2) ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող (զբաղեցրած) անձանց, եթե նրանք ունեն դատախազի եւ քննիչի (այդ թվում նաեւ` իրար փոխլրացնող) 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:

2. 3-րդ մասում «սահմանում է Կառավարությունը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող (զբաղեցրած) անձանց եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների» բառերը:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 30.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«30.1 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող (զբաղեցրած) անձանց երկարամյա ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները եւ կենսաթոշակը հաշվարկելու կարգը.

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս երկարամյա ծառայության ստաժում հաշվարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ դատախազի պաշտոն զբաղեցրած, ապա Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համապատասխանաբար Հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատախազի համար սահմանված կարգով:

2. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս երկարամյա ծառայության ստաժում հաշվարկվում է դատախազի եւ քննիչի (այդ թվում նաեւ` իրար փոխլրացնող) 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համապատասխանաբար Հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատախազի համար սահմանված կարգով:

3. Սույն հոդվածում եւ սույն օրենքի 11-րդ հոդվածում քննիչ է համարվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչը, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչը, ազգային անվտանգության մարմիններում քննիչը, հարկային ծառայությունում քննիչը, մաքսային ծառայությունում քննիչը (ներառյալ՝ մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազության քննիչը, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետը, պետի տեղակալը), հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, հարկային մարմնի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ԽՍՀՄ դատախազության համակարգի քննիչը:

4. Սույն հոդվածում եւ սույն օրենքի 11-րդ հոդվածում դատախազ են համարվում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք, ինչպես նաեւ մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազի տեղակալը, դատախազի օգնականը:»:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 5-րդ կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի» բառերով:

2. 3-րդ մասի 6-րդ կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես, բացառությամբ 3-րդ հոդվածի, որը ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Վահագն Հովակիմյանն է:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`