Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0081-18.08.2021,01.12.2021-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետից հետո լրացնել 4.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «4.1) համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունները.»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հետո լրացնել 5.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «5.1) հաստատում է համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը եւ վերահսկում դրանց իրականացումը.»:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել 3.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «3.1) տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը.»:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հետո լրացնել 1.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «1.1) կազմում եւ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները, ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.»:

Հոդված 5. Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետում «վճարներից» բառից հետո լրացնել «եւ ռոյալթիներից» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: