Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-169-22.02.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 305. Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը

1. Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

2. Եթե սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ երեսնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

3. Եթե մանր խուլիգանություն կատարած տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձինք ինքնուրույն վաստակ չունեն, տուգանքը գանձվում է ծնողներից կամ նրանց փոխարինող անձանցից:

4. Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:

5. Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է կենտրոնական գանձապետարան, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:

6. Համայնքի ղեկավարների նշանակած տուգանքը մուտքագրվում է համապատասխան համայնքի բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե:

7. Սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ համապատասխան համայնքի բյուջե:

8. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի չափի յոթանասուն տոկոսը տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասով նախատեսված դեպքերի:

9. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 124.7, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ, 170.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի չափի հիսուն տոկոսը տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված:

10. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենսգրքի 125.1, 126-րդ եւ 132-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտումները կատարելու համար նշանակված տուգանքի որոշումների կատարման վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է մի կողմից վարչարարության բարելավման պետության պոզիտիվ պարտականությունից, մյուս կողմից՝օրինաչափ վարքագիծ դրսեւորելու քաղաքացիների պարտականությունից:

Հարկ է վկայակոչել, որ քաղաքացու կողմից տուգանքը չվճարելու պատճառով ավելանում է նաեւ վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով տուգանքը չվճարելու հետեւանքով նախատեսված գումարը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կատարողական գործողությունների կատարման համար նախատեսված ծախսերը վճարելու պարտականությունը, սակայն սա ապահովելու համար պետությունը նույնպես ծախսեր է իրականացնում, որոնք թեեւ փոխհատուցվում են, սակայն առաջացնում են վարչական մարմինների համար լրացուցիչ ու հավելյալ աշխատանք եւ ծանրաբեռնվածություն:

Պայմանավորված իրավախախտումների առանձնահատկություններով՝ տարբեր իրավախախտումների համար սահմանվել են տարբեր արտոնություններ՝ կապված իրավախախտման համար սահմանված տուգանքը սահմանված ժամկետի ավարտից շուտ վճարելու փաստով:

Սույն նախագծում հաշվի են առնվել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 125.1, 126-րդ հոդվածները, ինչպես նաեւ 132-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք կատարելու համար սահմանված տուգանքների առչնությամբ նախագծի կարգավորումները չեն գործելու հանրային շահն ու անվտանգությունը ապահովելու նպատակով:

Հարկ է նշել, որ նախագծի հեղինակների կողմից օգտագործվել է «տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից» ձեւակերպումը, որի դեպքում կիրառելի է ինչպես իրավախախտում կատարած անձին տուգանք նշանակելու մասին որոշման հանձնումը, այնպես էլ դրա անհնարինության դեպքում պաշտոնական հրապարակումը՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

2. Միջազգային փորձ տարբեր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող արտոնությունների վերաբերյալ

Բազմաթիվ երկրներ վաղուց արդեն անցել են տուգանքների՝ նախքան հարկադիր բռնագանձումը վճարելու դեպքում արտոնություններ սահմանելու ռեժիմին, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է այս ռեժիմի արդյունավետությունը:

Կից ներկայացվում է տարբեր երկրների միջազգային փորձը վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանք նշանակելու որոշումը կատարելու կարգի արտոնությունների վերաբերյալ.

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել քաղաքացիների կողմից տուգանքները ժամանակին վճարելու պատրաստակամությունը, միաժամանակ իջեցնելով տուգանքի չափը օրինապահ քաղաքացիների համար՝ազատելով նրանց հետագայում տուգանքի չմուծման արդյունքում այդ տուգանքներին ավելացած վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասի վճարման, ինչպես նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Միաժամանակ ներկայացված նախագծի ընդունման արդյունքում էականորեն կբեռնաթափվեն վարչական մարմինները, կնվազեն նրանց կողմից օգտագործվող միջոցները, քանզի կողմից վարչական ակտի բողոքարկման համար վճարվող պետական տուրքը որոշ դեպքերում գրեթե հավասար է լինելու 10-օրյա ժամկետում տուգանքի մուծման չափին, մյուս դեպքում՝կթեթեւանա վարչական դատարանների գերծանրաբեռնված վիճակը:

Նախագծով առանձնացվել են մի քանի իրավախախտում՝(123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 124.7, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ, 170.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները), որոնց դեպքում արտոնության հնարավորությունը առավել է եւ տալիս է կիսով չափ փաստացի գանձվող/վճարման ենթակա գումարը նվազեցնելու հնարավորություն, ինչը պայմանավորված է այդ իրավախախտումների առանձնահատկություններով եւ տեսակով:Մյուս իրավախախտումների դեպքում առաջարկվում է տուգանքի 30 տոկոսի չափով պակաս վճարելու արտոնության սահմանում:

Այս արտոնություններից օգտվելու պայման է հանդիսանում նախագծով առաջարկվող ժամկետում դրանց վճարումը, որը բաց թողնելուց հետո այն, բնականաբար, չի գործելու:

Հարկ է նշել հեղինակների առանձնահատուկ մոտեցումը ոչ սթափ վիճակում կատարված զանցանքներին. Ոչ սթափ վիճակում կատարված իրավախախտումների առնչությամբ սույն նախագծով սահմանված արտոնությունը չի տարածվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն