Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-225-04.04.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետում «Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները)» բառերը,

2) 2-րդ կետի «ա» ենթակետում «հաշվարկով» բառից հետո լրացնել «, եթե ԱԱՀ-ի գումարները վճարվել են մինչեւ մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերը,

3) 2-րդ կետը լրացնել «ա.1» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ա.1) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման եւ ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:

Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասում «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերը,

2) լրացնել 5.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված՝ մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում՝ նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինը ընդունում է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու եւ չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝

1) 1-ի մասի 2-րդ կետում «Սույն կետով սահմանված ակցիզային հարկի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ակցիզային հարկի գումարները)» բառերը,

2) 2-րդ կետի «ա» ենթակետում «հաշվարկով» բառից հետո լրացնել «, եթե ակցիզային հարկի գումարները վճարվել են մինչեւ մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերը,

3) 2-րդ կետը լրացնել «ա.1» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ա.1) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման եւ ակցիզային հարկի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:

Հոդված 4. Օրենսգրքի 99-րդ հոդվածում.

1) 2-րդ մասում «հարկի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերը,

2) լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված՝ մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում՝ նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինը ընդունում է ակցիզային հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Ակցիզային հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու եւ չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 181-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետը «բնապահպանական հարկը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 2.1-ին կետով սահմանված դեպքի,» բառերով,

2) լրացնել 2.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված՝ մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում՝ նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու եւ չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ներմուծումների նկատմամբ: Սույն օրենքի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածների դրույթների կիրարկումն ապահովող որոշումը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: