Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2325-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քննչական մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով, քննչական ենթակայության կանոններին համապատասխան նախաձեռնում է քրեական վարույթ եւ իրականացնում նախաքննություն:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին պարբերության «միջոցառումներ,» բառից հետո լրացնել «գաղտնի քննչական գործողություններ,» բառերը, «կատարում են» բառերից հետո հանել «հետաքննություն եւ» բառերը, իսկ «ուղղված իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը եւ խափանմանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան» բառերով:

2) 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

3) Լրացնել նոր՝ 5-րդ պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն եւ օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր:».

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետից «հետաքննություն, նախաքննություն եւ» բառերը, ինչպես նաեւ «, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ունեն եւ օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր» բառերը հանել.

2) 7-րդ կետում «կանխարգելման» բառը փոխարինել «կանխման» բառով.

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ քննչական» բառերը փոխարինել «, քննչական եւ գաղտնի քննչական» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: