Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23282-11.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 4-րդ մասում «Կալանքի տակ» բառերը փոխարինել «Կարճաժամկետ ազատազրկման մեջ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «հանման կամ մարման» բառերը փոխարինել «մարման կամ վերացման» բառերով.

2) 3-րդ մասում «արդարացման որոշումն» բառերը փոխարինել «արդարացման դատավճիռն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 59-րդ հոդվածի՝

1) 13-րդ մասում «քրեական գործ հարուցելու» բառերը փոխարինել «քրեական հետապնդում իրականացնելու» բառերով, իսկ «լիազորությունները կարող են ժամանակավորպես դադարեցվել» բառերը՝ «պաշտոնավարումը կարող է կասեցվել» բառերով:

2) 14-րդ մասում «լիազորությունների ժամանակավորապես» բառերը փոխարինել «պաշտոնավարման» բառերով, իսկ «քրեական գործի» բառերը՝ «քրեական հետապնդման» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն