Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2971-09.06.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ջրի ազգային ծրագրի մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«8) որակի՝ գերազանց, լավ, միջակ, անբավարար, վատ կարգավիճակների»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հավասար, հուսալի, անընդհատ եւ հասանելի ջրամատակարարման եւ ջրահեռացման ապահովումը. ».

բ) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) անապահով սպառողներին եւ ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար եւ հասանելի ապահովման տեսանկյունից մեկուսացված եւ խոցելի խմբերում ընդրկված անձանց ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններից օգտվելու հավասար հնարավորության ապահովումը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.

«19) ջրամատակարարմանը, ջրահեռացմանը (կեղտաջրերի մաքրմանը) ներկայացվող չափորոշիչների սահմանումը եւ ապահովումը:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի՝

ա) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) քաղաքային եւ գյուղական բնակավայրերում անվտանգ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը` ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումը.».

բ) 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Անապահով սպառողների ու ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված եւ խոցելի խմբերի համար ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաեւ սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումն ու մատչելիությունը.»:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդածի վերնագրում եւ ողջ տեքստում, Օրենքի հավելվածով շարադրվող աղյուսակում «Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագրի» «Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ» բաժնի իներորդ պարբերության «Հիմնախնդիրներ», «Կարճաժամկետ միջոցառումներ», «Միջնաժամկետ միջոցառումներ», «Երկարաժամկետ միջոցառումներ», «Ակնկալվող արդյունքները» սյունակներում «որակի ապահովման» բառերը փոխարինել «որակի» բառով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1 հոդվածով.

«Հոդված 26.1 Ջրերի վնասակար ներգործության վտանգների եւ ռիսկերի կառավարման պլանների պահանջները

1. Ջրերի վնասակար ներգործության վտանգների եւ ռիսկերի կառավարման պլանները կազմվում են արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնի կողմից:

2. Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները ներառում են հեղեղումների եւ ջրերի վնասակար այլ ներգործությունների ռիսկերի գնահատումն ու քարտեզները, սողանքային գոտիների քարտեզները, ջրերի վնասակար ներգործության արդյունքում հողերի ճահճացման եւ աղակալման ենթակա տարածքների նկարագրությունը, ջրերի վնասակար ներգործության կանխատեսումները, դրանց առաջացման պատճառները, ռիսկերի կառավարման մոտեցումներն ու միջոցառումները, միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

3. Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝

1) Անապահով սպառողների ու ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված եւ խոցելի խմբերի համար ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաեւ սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից երեք տարվա ընթացքում:

2) Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից երեք տարվա ընթացքում: