Armenian ARMSCII Armenian
Պ-392-07.10.2022-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Սույն հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով սահմանված հիմքերով կարգավորող պետական մարմինը որոշում է մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողներին տրամադրել հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա:»:

Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը «սույն հոդվածով» բառերից հետո լրացնել «կամ 58-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով» բառերով:

Հոդված 3. Օրենքի  58-րդ հոդվածի 3-րդ մասը՝

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.

«6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել սույն օրենքի 46-րդ հոդվածի 9.1-ին մասով մրցույթում հաղթող ճանաչելու եւ լիցենզիան տրամադրելու որոշումը.

7) օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

 «7. Եթե  հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին կարգավորող պետական մարմնի որոշումը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով  ճանաչվել է անվավեր, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու պահին հանրային մուլտիպլեքսի սլոթ օգտագործող Հեռարձակողն իր դիմումի հիման վրա նույն պայմաններով շարունակում է իրականացնել հեռարձակում մինչեւ օրենքով սահմանված կարգով սլոթի համար նոր մրցույթի արդյունքների ամփոփումը եւ լիցենզիայի տրամադրումը կամ դրա հիմնավոր մերժումը:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված 58-րդ հոդվածի 7-րդ մասը գործում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով  հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին կարգավորող պետական մարմնի որոշումն անվավեր ճանաչված Հեռարձակողի նկատմամբ՝ դիմումի առկայության դեպքում: