Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4326-18.11.2022-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում հանել «կամ խեղման» բառերը.

2) 3-րդ մասի 4-րդ կետում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «եթե հաշմանդամ» բառերը փոխարինել «եթե հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

3) 5-րդ մասի 1-ին կետում հանել «կամ խեղման» բառերը.

4) 5-րդ մասի 3-րդ կետում «հաշմանդամություն» բառից հետո լրացնել «կամ ճանաչվել է ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «կամ խեղման» բառերը հանել.

5) 6-րդ մասում «հաշմանդամ դառնալը» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերելը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետի ա. բ. եւ գ. ենթակետերում «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի դ. ե. եւ զ. ենթակետերում «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով.

3) 3-րդ մասում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նրանք հաշմանդամ» բառերը փոխարինել «նրանք հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

4) 7-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «հաշմանդամություն ունեցող» բառերը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ կետում «խմբի» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «հաշմադնամություն ունեցող անձ, ապա առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն» բառերը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն օրենքի՝ վնասվածք ստացած զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների վրա:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

Հոդված 6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: