Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-514-17.02.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» 2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7) Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան է ներկայացնում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:»:

Հոդված 2. Օրենքի 8.1 հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում.»,

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով՝

«1.1) Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.»:

Հոդված 3. Օրենքի 8.2 հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1, 6.1 եւ 8.1 կետերով՝

«1.1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված բանակցությունների արդյունքում կազմում է հաշտության համաձայնագիր, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.

6.1) միջազգային արբիտրաժային վեճերի կամ օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերի շրջանակներում բանակցված հաշտության համաձայնագիրը հաստատման է ներկայացնում Կառավարություն, որը հաստատում է այն՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.

8.1) արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ ներկայացնում  է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաեւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերն արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վարույթում.»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 կետով՝

«3.1) ներկայացնել միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ եւ միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանների թեկնածությունը, որը հաստատվում է Վարչապետի կողմից: Հանրային ծառայող չհանդիսացող անձին Վարչապետը որոշմամբ լիազորում է հանդես գալ սույն կետում նշված մարմիններում, եւ նրա հետ կնքվում է համապատասխան պայմանագիր.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում