Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-640-14.07.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՕ-172 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«Չափագիտական» բառից հետո ավելացնել «,արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտի կողմից շուկայացված ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել հետեւյալ բառակապակցությունները.

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասը լրացնել 10)-րդ կետով: Հաջորդ պարբերության «1-9» արտահայտությունը փոխարինել «1-10» արտահայտությամբ :

«10) ստուգում իրականացնող պետական մարմինը հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների  վերաբերյալ ստացել է (այդ թվում՝ երրորդ անձից, թեժ գծով ստացված) տեղեկություններ:«Թեժ գիծ» հասկացողության իրավական սահմանումը եւ դրա գործածության կանոնակարգումն իրականացնում է ՀՀ կառավարությունը»:

Սույն մասի 1-10-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ստուգման հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումը սկսելուց առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջ, բացառությամբ չափագիտական վերահսկողության: Սակայն, ստուգումը սկսելուց առաջ տնտեսվարող սուբյեկտին ստուգման հրամանի կամ հանձնարարագրի մասին տեղեկացնելու նորմը հնարավորությու է ընձեռում, որ տնտեսվարող սուբյեկտները,  նախապես տեղեկանալով ստուգման մասին, թերությունները վերացնեն եւ իրենց վարքագիծը սահմանված նորմերին համապատասխանեցնեն միայն ստուգման օրերին: Հաշվի առնելով վերոգրյալը՝  առաջարկվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել լրացում, որի արդյունքում Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացվող բոլոր ստուգումները կիրականացվեն առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման:
Նշված լրացումը կատարելու արդյունքում անհրաժեշտություն Է առաջացել օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունում ճշգրտումներ անել:

2. Գործնականում շատ են դեպքերը, երբ Տեսչական մարմինը թեժ գծով ստանում է հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություններ, սակայն չի կարողանում իրակացնել իր ստուգողական գործառույթները, օրենքում նշված լիազորության բացակայության հանգամանքով պայմանավորված: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու արդյունքում հնարավորություն կտրվի վերահսկողություն իրականացնել նաեւ երրորդ անձից հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ թեժ գծով ստացված զանգերի հիման վրա:

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ