Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-72022-23.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝ «5. Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը) իսկ օտարերկրյա պետությունում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու դեպքում՝ հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա նոտարական կարգով վավերացված պատճենը: Օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաեւ դրա՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը:»: