Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-72030-23.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 3-րդ մասում «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները» բառերից հետո լրացնել «կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները», «հաշմանդամության խումբ տրված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով.

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող» բառերը, «առաջին խմբի հաշմանդամություն» բառերից հետո՝ «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում» բառերը.

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող» բառերը: