Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7241-27.11.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում լրացնել նոր՝ տասնմեկերորդ պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան, սահմանում է նաեւ հարկային մարմնի կողմից հարկադիր կատարման ներկայացված չկատարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 15-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«15) հարկային մարմնի՝ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «կարգադրությունը» բառից հետո լրացնել «, հարկային մարմնի՝ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը:» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հարկային մարմնի եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջեւ էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից: