Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-688-23.10.2023,04.12.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292 հոդվածի 7-րդ պարբերությունը առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

Հոդված 1. «Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է: Մասնավորապես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292 հոդվածի 7-րդ պարբերությունը վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ սահմանում է իրավախախտումը վերացնելուց հետո հավելյալ պարտավորություն: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է վերացնել վարչական իրավախախտում կատարած անձի կողմից հավելյալ պարտավորության կատարումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, մասնավորապես՝ 1292 հոդվածի 7-րդ պարբերությունը առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից»՝ վարչական իրավախախտում կատարած անձին ազատելով լիազորված մարմին (պաշտոնատար անձին) ապացույց (տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր) ներկայացնելու պարտավորությունից:

3. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող փոփոխության, լրացման ընդունման արդյունքում կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման

վերացումից հետո լրացուցիչ այլ պահանջ կատարելու դրույթը: Գործող կանոնակարգմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292 հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանում է՝ «Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ ավտոմոբիլային

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Նույն հոդվածի 7-րդ պարբերությունը սահմանում է խրախուսող նորմ՝ «Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին»:

(129.2-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, խմբ. 19.06.13 ՀՕ-94-Ն, 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ., լրաց. 06.07.22 ՀՕ-285-Ն)

Օրենսդրի կողմից վերոնշյալ խրախուսող նորմի սահմանումը ողջունելի է, բայց գործնականում կիրառման գործուն կառուցակարգից զուրկ է: 24 ժամվա ընթացում իրավախախտման հատկանիշները վերացնելուց հետո, այսինքն՝ այդ նույն ժամանակահատվածում նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո իրավախախտում կատարած անձը պարտավորվում է նաեւ այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մամին (պաշտոնատար անձին) ներկայացնի ապացույց: Օրենսդրի կողմից սահմանված լիազորված մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունն է: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը, պարզաբանելով իրավակիրառ պրակտիկայում այս դրույթի իրագործման քայլերի հերթականությունը, հայտնում է, որ տվյալ դեպքում իրավախախտում կատարած եւ 24 ժամվա ընթացում իրավախախտման հատկանիշները վերացրած անձը պետք է այդ նույն 24 ժամվա ընթացում փորձի գտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շրջող կամ կայանած ավտոմեքենա, կամ մոտենա ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական շենք եւ ներկայացնի տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված նոր ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագրի պատճենը: Գործնականում, գերակշիռ դեպքերում, դա չի կատարվում՝ հաշվի առնելով այդ դրույթի կատարման ժամկետների, ներկայացման կարգի անհարմարությունները, ինչի արդյունքում 24 ժամվա ընթացքում իրավախախտումը վերացրած անձը (որը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն՝ կնքում է նոր ԱՊՊԱ պայամանագիր եւ վճարում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի 25 տոկոսն, այն է՝ քսանհինգ հազար ՀՀ դրամ) ենթարկվում է տուգանքի եւս յոթանասունհինգ հազար ՀՀ դրամով՝ այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) համապատասխան ապացույց չներկայացնելու հիմքով, ինչը 24 ժամվա ընթացքում կատարելը գործնականում իրատեսական չէ եւ իրավակիրառ պրակտիկայում չի կատարվում գերակշիռ դեպքերում: Լիազոր մարմնին (պաշտոնատար անձին) համապատասխան ապացույց (տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր) ներկայացնելու պահանջը, եթե նախկինում ներդրվել է այդ մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տեղեկատվական բազայում այդ տեղեկության հասանելիությունը 24 ժամվա ընթացքում ապահովելու նպատակով, ապա ներկայումս էլեկտրոնային հարթակով պայմանագրի կնքման դեպքում լիազոր մարմինը հաշված ժամերի ընթացքում ստանում է այդ տեղեկատվությունը հարթակի միջոցով: Փոփոխության եւ լրացման կատարման արդյունքում վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու եւ նշանակված տուգանքի 25 տոկոսի չափով վճարումը կատարելուց հետո այդ անձի նկատմամբ այլեւս չի կիառվի հավելյալ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292 հոդվածի 7-րդ պարբերությամբ սահմանված խրախուսող նորմը կգործի իր բուն բովանդակությամբ:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ