Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-775-11.01.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 մարտի  2002 թվականի, ՀՕ-308, փոփոխվել է 30.07.2002, Հ0-404, փոփոխվել եւ լրացվել է՝ 18.01.2005 թ. ՀՕ 69, այսուհետեւ՝ օրենք)  1-ին հոդվածի՝

ա)  3-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբանգրությամբ՝

«3. Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակում Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Հանրապետության նախագահը։ Սահմանադրության 55-րդ հոդվածի, 13-րդ եւ 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, սույն հոդվածի երկրորդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով,  101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։

Ազգային ժողովկ կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ»։

բ) լրացնել 4-րդ մաս՝  հետեւյալ բովանդակությամբ՝

«4. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահից։ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին։»։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում «իր մարմինների,» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալների, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների, պատգամավորների» բառերը։

Հոդված 3. Օրենքի առաջին գլուխը լրացնել 41 -րդ հոդվածով՝  հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 41 . Պատգամավորի գործունեության կարգը

Սահմանադրության 65-րդ եւ 66-րդ հոդվածներին համապատասխան պատգամավորը՝

ա)  իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով,

բ) կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

գ) չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,

դ) զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում,

ե) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հդովածի 1-ին մասը լրացնել «զ1 », «ժգ» եւ «ժդ»  կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«զ1 ) իր ցանկությամբ ընդգրկվել պատգամավորական բարեկամական խմբերում.»,

«ժգ) բոյկոտել Ազգային ժողովում քննարկվող հարցը կամ հարցերը՝ դրա մասին հայտարարելով քվեարկությունից անմիջապես առաջ.

ժդ) ընդգրկվել ոչ ավելի քան երկու մշտական հանձնաժողովներում։»։

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը իր ընտրատարածքում, իսկ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները խմբակցության հանձնարարությամբ՝  պարտավոր են առնվազն երկու ամիսը մեկ անգամ ընտրողների հետ անցկացնել հանդիպումներ, կազմակերպել քաղաքացիների ընդունելություններ  եւ ապահովել իրենց պատգամավորական գործունեության հրապարակայնությունը։

Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ։»։

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 31 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«31 . Պատգամավորի համար սահմանվում է վարձատրության հետեւյալ տեսակները՝

ա) փոխհատուցում պատգամավորական գործունեության համար,

բ) աշխատավարձ,

գ) լրավճար, որը սահմանվում է տվյալ հանձնաժողովի նախագահի որոշման հիման վրա՝ հանձնաժողովում(ներում) կատարած արդյունավետ աշխատանքի դիմաց՝ օրենքով սահմանված կարգով։»։

Հոդված 7.  Օրենքի 9-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց սույն օրենքի 98-րդ հոդվածով սահմանված կարգի։»։

բ) լրացնել 21 -րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«21 . Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին։ Այդ դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին»։

Հոդված 8. Օրենքը լրացնել 101 -րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 101 . Աջակցություն պատգամավորի գործունեությանը

1. Պատգամավորական լիազորությունների կատարման արդյունավետությունն բարձրացնելու նպատակով, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Աշխատակազմը՝

ա) ապահովում է պատգամավորական գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը եւ դրանց մատչելիությունը, ներառյալ՝

1) միջազգային կազմակերպությունների, եվրոպական եւ այլ համագործակցության կողմ հանդիսացող կառույցների մասին տեղեկությունները,

2) Ազգային ժողովում տեղի ունեցող հանդիպումների, քննարկումների արձանագրությունները,

3) վավերացված միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, եւ դրանցից բխող պարտավորությունները, որոնք ստանձնել  է Հայաստանի Հանրապետությունը,

4) տարածքային եւ միջազգային իրադարձությունների հետ կապված վերլուծություններ, տեսակետներ։

բ) Ազգային ժողովի նախագահը աջակցում է պատգամավորների վերապատրաստմանը, փորձի փոխանակությանը,  համագործակցության եւ հաղորդակցման ունակությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները։»։

Հոդված 9 . Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝

ա) լրացնել 11 -ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«11 . Ազգային ժողովը արձակվելու դեպքում, մինչեւ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, շարունակվում է պատգամավորի լիազորությունները։»,

գ) լրացնել «է1 » եւ «թ1 » կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«է1 ) օրինական ուժի մեջ է մտել նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը.»,

«թ1 ) նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ կամ զբաղեցնում է պաշտոն առեւտրային կազմակերպություններում.»։

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի՝

ա) 3-րդ մասում «Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով,» բառերը  հանել։

բ) 4-րդ մասի սկզբում լրացնել «Ազգային ժողովն ընտրում է Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալ:» նախադասությունը։ Այնուհետեւ ինչպես տեքստում։

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածը 1-ին մասի՝

ա) «բ» կետում «արտահերթ նիստեր» բառերը փոխարինել «արտահերթ նստաշրջան կամ նիստ» բառերը,

 բ) լրացնել «ը1 » եւ  «ժդ2 » կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«ը1 ) օրենքների նախագծերի առաջին եւ երկրորդ ընթերցումների ընթացքում ունի արտահերթ ելույթի իրավունք.»

«ժդ2 ) ապահովում է պատգամավորական գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը եւ դրանց մատչելիությունը, նպաստում է պատգամավորների վերապատրաստմանը.»։

գ) «ժէ» կետից «Վերահսկիչ պալատի նախագահի» բառերը հանել, իսկ վերջում  լրացնել պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ.»։

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի՝

ա) 1-ին  մասը լրացնել «ա1 » կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«ա1 ) օրենքների նախագծերի առաջին եւ երկրորդ ընթերցումների ընթացքում ունի արտահերթ ելույթի իրավունք.»

բ) 1-ին մասի «ժա» կետի վերջում լրացնել նախադասություն՝ հետեւյալ կերպ՝

« ։ Յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնության համար նշանակվում է մեկ գլխադասային հանձնաժողով»։

գ) լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ։»։

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար:

բ) լրացնել  11, 12 եւ 13 մասերով, հետեւյալ բովանդակությամբ՝

«11. Հանձնաժողովում քննարկված օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի քննարկման ընթացքում եւ դրանց արդյունքում առաջացած հարցադրումներով մշտական հանձնաժողովը կարող է դիմել կառավարությանը, պետական  կառավարման լիազորված մարմիններին, տարածքային կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական եւ միջազգային կազմակերպություններին եւ այլ իրավասու մարմիններին ու կազմակերպություններին։ Նշված կառույցների ներկայացուցիչները պարտավոր են սահմանված ժամկետներում եւ ընթացակարգով պատասխանել դրանց կամ հիմնավորել մերժումը։»։

12. Հանձնաժողովը իր գործունեության ոլորտը ներառող բնագավառների գործունեության, ինչպես նաեւ հանձնաժողովում բարձրացված առանձին հարցադրումների կամ քաղաքացիների դիմում բողոքների հիման վրա ծագած հարցերի վերաբերյալ,, կարող է իր որոշումով  լսել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների  հաղորդումները։

13. Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:»։

գ)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Ազգային ժողովում ստեղծվում են 9 մշտական հանձնաժողովներ, որոնց գործունեության ոլորտներն են.

ա) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր.

բ) առողջապահության, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ, երիտասարդություն, բնության եւ շրջակա միջավայրի պահպանություն.

գ) գիտության, կրթության եւ մշակույթի  հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն.

դ) եվրոպական կառույցների ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, եվրոպական կառույցներին (Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն) Հայաստանի Հանրապետության  ինտեգրման գործընթացի հետ կապված հարցեր, անդամակցության արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման եվրոպական չափանիշների մշակման ընթացակարգեր.

ե) պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, անվտանգություն եւ ներքին գործեր, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական ծառայություն, ոստիկանություն.

զ) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ սոցիալական ապահովություն, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային շինարարություն.

է) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ ընտրական համակարգ, սահմանադրական փոփոխություններ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, պետական ծառայություն, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական եւ նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական, վարչական եւ այլ օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ.

ը) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, կապ եւ հեռահաղորդակցություն, առեւտուր եւ ծառայություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, մասնավորեցում, շուկայական ենթակառուցվածքներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր.

թ) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջե, վարկեր, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ եւ դրամաշրջանառություն, ներդրումներ, բանկային համակարգ եւ ֆինանսավարկային կազմակերպություններ, ֆինանսական եւ տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր: »։

դ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը, համաձայն Ազգային ժողովի նախագահի հաստատած հաստիքացուցակի, կարող են ունենալ Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մինչեւ 5 փորձագետ եւ մեկ գործավար։ Առանձին հարցերի մշակման կապակցությամբ, մշտական հանձնաժողովի նախագահը կարող է պայմանագրային կարգով հրավիրել ժամանակավոր փորձագետ(ներ)՝  համաձայն Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգի։

ե) լրացնել 9-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Իր գործունեության արդյունքների մասին մշտական հանձնաժողովի նախագահը Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին չորսօրյա նիստում հանդես է գալիս հաղորդումով։»։

Հոդված 14.   Օրենքի 25-րդ հոդվածի  1-ին մասը վերաշարադրել, լրացնել  11 -ին եւ 12 -ին մասեր եւ շարադրել հետեւյալ կերպ՝

«1. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրում ընդգրկված պատգամավորների թվաքանակ չի  կարող է պակաս լինել 10 պատգամավորից։

11 .Երկու հանձնաժողովում ընգրկվել ցանկացող  պատգամավորի հարցը որոշվում է խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարի կողմից, իսկ անկախ պատգամավորը իր անձնական դիմումի հիման վրա  ընդգրկվում է հանձնաժողովներում։ Հանձնաժողովներում համատեղող պատգամավորը ստանում է նաեւ լրավճար, որի տրման  կարգը սահմանվում է օրենքով։

12 .  Երկու եւ ավելի ամիս հանձնաժողովի աշխատանքներից անհարգելի բացակայող պատգամավորի մասին հանձնաժողովի նախագահը իրավունք ունի դիմել համապատասխան խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարին, իսկ անկախ պատգամավորի դեպքում՝ Ազգային ժողովի նախագահին, այդ պատգամավորի անդամությունը տվյալ հանձնաժողովում դադարեցնելու համար։ »։

Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել «ը», «թ» եւ «ժ» կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«ը) սահմանում է հանձնաժողովի անդամների լրավճարը՝ հանձնաժողովում կատարած աշխատանքի դիմաց.

թ) կարող է հրավիրել ժամանակավոր փորձագետներ.

ժ) կոորդինացնում է աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումների գործունեությունը։ »։

Հոդված 16. Օրենքի 34-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասում «երկրորդ հինգշաբթի» բառերը փոխարինել «երրորդ հինգշաբթի» բառերով։

բ) լրացնել 11 -րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ՝

«11 . Արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երկրորդ հինգշաբթի օրը:»։

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասում «դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին» եւ «հունիսի երկրորդ չորեքշաբթին» բառերը համապատասխանափար փոխարինել «դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին» եւ «հունիսի վերջին  հինգշաբթին» բառերով։

բ)  4-րդ մասում «պատգամավորների հարցերին» բառերից հետո ավելացնել «, ինչպես նաեւ խմբակցությունների եւ խմբերի  հարցապնդումներին։»

Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «ժա» կետում «Սահմանադրության 83-րդ հոդվածով»  բառերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Սահմանադրության 83-րդ,  83.1-րդ, 83.2-րդ, 83.4-րդ եւ 103-րդ հոդվածներով» այնուհետեւ ինչպես տեքստում։

Հոդված 19 . Օրենքի 38-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«12. Չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ Աշխատակազմն մշտական հանձնաժողովներին է տրամադրում համապատասխան օրակարգերի, դրանցում լրացումներ կատարելու նախագծերը, ինչպես նաեւ դրանցում ընդգրկված հարցերի նախագծերը:

Հոդված 20. Օրենքի 39-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում: »։

բ) լրացնել 11 -ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«11 .Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան գումարվելու առաջարկի դեպքում այդ նստաշրջանի օրակարգը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերն ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին եւ  Կառավություն։

գ) 3-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«…Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա այդ ձեւաթուղթը համապատասխան օրակարգային հարցերի նախագծերի հետ միասին ուղարկում է Կառավարություն եւ սահմանված կարգով հրավիրում արտահերթ նիստ կամ նստաշրջան:

Հոդված 21. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության շարադրել հետեւյալ կերպ՝

«Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի օրենքի նախագիծը հանել նիստերի օրակարգից  մինչեւ հարցի առաջին ընթերցմամբ քվերակությունը, իսկ որոշման նախագիծը ցանկացած պահի, որն ընդունվում է առանց քվեարկության: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը հեղինակի (հիմնական զեկուցողի)  առաջարկությամբ կարող է հանվել օրակարգից՝ այդ մասին Ազգային ժողովի կայացրած որոշման արդյունքում։

Հոդված 22. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «հարցերի» բառերը շարադրել «հարցերը եւ դրանց» բառերը

Հոդված 23. Օրենքը 4-րդ գլուխը լրացնել 461 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 461 . Ազգային ժողովում քննարկվող հարցերը

Սահմանադրությանը  համապատասխան, բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝

1) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները եւ դրանց սահմանները.

2) Հայաստանի Հանրապետության օրհներգը, դրոշի եւ զինանշանի մանրամասն նկարագրությունը.

3) Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները.

4) Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների  ու պաշտոնատար անձանց լիազորությունները

5) Կառավարության կառուցվածքը եւ լիազորությունները.

6) Երեւան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները,

7) Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները, պաշտոնանկ անելու դեպքերը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրության .

8) Տեղական հանրաքվեի արդյունքների հիման վրա համայնքների միավորումը կամ բաժանումը, միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նոր ձեւավորված համայնքներում  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները.

9) Պետական իշխանության մարմինների լիազորությունների պատվիրակումը տեղական ինքնակառավարման մարմիններին.

10) Կենտրոնական բանկին վերապահված խնդիրները եւ գործառույթները.

11) Վերահսկիչ պալատի գործունեության կարգը եւ իրավասությունները.

12) Արդարադատության խորհրդի ձեւավորման եւ գործունեության կարգը.

13) Դատարանների, ներառյալ Սահմանադրական, Վճռաբեկ եւ մասնագիտացված դատարանների լիազորությունները, կազմավորման եւ գործունեության կարգերը,

14)  դատավորի եւ սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը.

15) Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները.

16) Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը,

17) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, կասեցման չեղյալ համարելու կարգը եւ պայմանները.

18) հանրաքվեների, Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

19) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարման կարգը, ինչպաես նաեւ երկքեղեքեցիություն ունեցող անձանց իրավունքները եւ պատականությունները.

20) Սեփականության օտարման, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հողի սեփականության իրավունքի տրամադրման դեպքերը.

21) արտակարգ դրության իրավական ռեժիմը,

22) Հանրային ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը.

23) պետական բյուջեի ձեւավորման եւ դրա ծախսման կարգը.

24)մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը.

25) կուսակցությունների եւ այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

26) մտավոր սեփականության պաշտպանությանը

27) գործադուլի իրականացման կարգը եւ սահմանփակումները.

28) նվազագույն աշխատավարձը, առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը

29) 16 տարական երեխաների ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ սահմանափակումները.

30) սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը.

31) անվճար բժշկական ծառայություն ստանալու հիմնական ցանկը եւ մատուցման կարգը.

32) պարտադիր կրթության մակարդակը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները, ինչպես նաեւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսական եւ այլ աջակցություն ցուցաբերելու դեպքերը.

33) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը.

34) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

35) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը.

36) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները.

37) ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպես նաեւ իրավաբանական անձանց՝ առեւտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

38) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական եւ վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը եւ լիազորությունները.

39) Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ հարաբերություններ։

2. Մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները:

3. Մարդու եւ քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 15, 17-22 եւ 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

4.  Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

5. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:

Հոդված 24. Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 25. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել «թ1 » կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«թ1 ) արտահերթ նիստերի օրակարգից հեղինակի առաջարկությամբ օրենքի նախագիծը հանելու մասին.»։

Հոդված 26. Օրենքի 55-րդ հոդվածի՝

ա)  լրացնել 2՛--րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Ազգային ժողովում ուղերծները եւ հայտարարությունները քննարկվում են սույն օրենքի 52-րդ հոդվածի դրույթներին համապատասխան։

Եթե ուղերծը կամ հայտարարությունը արվում է մեկ կամ մի քանի (մինչեւ պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը) պատագամավորների կողմից, ապա ուղերծի կամ հայտարարության նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով դրվում է շրջանառության մեջ։

Եթե ուղերծը կամ հայտարարությունը արվում է պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդի կամ խմբակցության (ների) կամ պատգամավորական խմբի (երի) կողմից, ապա հարց արտահերթ ընդգրկվում է չորսօրյա նիստերի  օրակարգում եւ քննրկվում անհապաղ։»։

բ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ գլխադասային հանձնաժողովի եւ կառավարության ներկայացուցիչները, եթե հարցի հեղինակը պատգամավոր է։».

բ) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 27. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել 11 -ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«11 . Պետական բյուջեն, պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերը, կառավարության եզրակացության համաձայն, Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 28. Օրենքի 67-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասում «գլխադասային հանձնաժողով» բառերից հետո լրացնել «, իսկ պատգամավորական նախաձեռնության դեպքում նաեւ  կառավարություն» բառերը, այնուհետեւ ինչպես տեքստում.

 բ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ հեղինակը (հիմնական զեկուցողը) ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք եւ առկա է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ապա առաջարկությունը, պարտադիր ընդգրկվում են երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում կամ նախագծերի փաթեթում:

Եթե առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր(ներ) է(են), ապա ընդունված առաջարկությանը (ները) գլխադասային հանձնաժողովում քննարկվում է (են) միայն կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ։

 Եթե առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի հեղինակը կառավարությունն է, ապա 30 օրվա ընթացքում ամփոփաթերթը քննարկվում եւ հաստատվում է կառավարությունում, այնուհետեւ ներկայացվում Ազգային ժողով։»։

Հոդված 29. Օրենքի 70-րդ հոդվածում «հեղինակի (հիմնական զեկուցողի)» բառերից հետո լրացնել «եւ գլխադասային հանձնաժողովի կամ կառավարության» բառերը։

Հոդված 30. Օրենքը լրացնել 731 -րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 731 .  Օրենքների եւ որոշումների ներկայացվող պահանջները եւ դրանց ուժի մեջ մտնելը

1. Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

2. Ազգային ժողովի ընդունած օրենքներն ուժի մեջ են մտնում Հանրապետության նախագահի կողմից դրանց ստանալուց հետո քսանմեկ օրյա ժամկետում ստորագրելուց եւ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո, եթե տվյալ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

3. Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

Հոդված 31. Օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը  ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 32. Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել  4-րդ եւ 5-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«4) Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, եւ այն Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում։

5) Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով։»։

Հոդված 33. Օրենքի 79-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի 2-րդ պարբերության սկզբում լրացնել հետեւյալ նախադասությունը՝

«Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը:» այնուհետեւ ինչպես տեքստում։

բ)  2-րդ մասում «60 օր» բառերը փոխարինել «իննսուն օր» բառերով։

գ) լրացնել 21 -րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«21 . Կառավարությունը տվյալ տարվա բյուջի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում  «Բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ ներկայացնելով նաեւ համապատասխան  ոլորտային զարգացման տարեկան ծրագրերը եւ ժամանակացույցը։»

դ) 4-րդ մասում «դեկտեմբեր» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով։

Հոդված 34. Օրենքի 87-րդ հոդվածը լրացնել 11 -ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«11 . Կառավարությունը տվյալ տարվա բյուջի մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում  «Բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ ներկայացնելով նաեւ համապատասխան  ոլորտային զարգացման տարեկան ծրագրերի կատարողականը ըստ ժամանակացույցի։»։

Հոդված 35. Օրենքի 12-րդ գլխի վերնագրում «հարցերի» բառերը շարադրել «հարցերը եւ դրանց» բառերը։

Հոդված 36. Օրենքի 12-րդ գլուխը լրացնել 891 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 891 . Հանրապետության Նախագահին վերապահված հարցերը

1. Հանրապետության նախագահը՝

ա) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն.

Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

բ). Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին.

գ) նշանակում է սահմանադրական դատարանի չորս անդամ, իսկ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում սահմանադրական դատարանի նախագահ չնշանակելու դեպքում՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահ.

դ) նշանակում է հեռարձակվող լրատվության միջոցների անկախ կարգավորող մարմնի անդամների կեսին.

ե) զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ.

զ) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն։ Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ.

է) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի եւ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները.

ը) արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին.

թ) նշանակում Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։

2. Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝

1) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.

2) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.

3) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:

Հոդված 37. Օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում «պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողով» բառերը փոխարինել «համապատասխան իրավասու մշտական հանձնաժողով» բառերով։

Հոդված 38. Օրենքի 91-րդ հոդվածի՝

ա)  վերնագրում, 1-ին եւ 2-րդ մասերում «Պատերազմ հայտարաելու» բառերից հետո լրացնել «եւ խաղաղություն հաստատելու » բառերը

բ) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

գ) եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Ազգային ժողովի նախագահը եւ  Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը։

գ) լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության Նախագահը:

Հոդված 39. Օրենքի 92-րդ հոդվածի՝

ա)  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։»։

բ) 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ  8-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 40. Օրենքի  93-րդ հոդվածի՝

ա)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,

գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,

ե) որոնցով նախատեսված է վավերացում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում։».

բ)  4-րդ մասում  «պայմանագրերի վավերացման» բառերից հետո լրացնել « , կասեցման կամ» բառերը, այնուհետեւ ինչպես տեքստում։

գ) 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցումներով գլխադասային հանձնաժողովների  ներկայացուցիչները:»։

Հոդված 41. Օրենքի 94-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«6. Հանրապետության Նախագահի կողմից Ազգային ժողով հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:

Հոդված 42. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունից հանել «եւ հանդես է գալիս» բառերը։

Հոդված 43. Օրենքի 96-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասում « խոչընդոտների առկայության դեպքերում,» բառերից հետո լրացնել « որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը» բառերը.

բ) 3-րդ մասում «հարցի քննարկման հիմքերը» բառերը փոխարինել «Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը» բառերով։

Հոդված 44. Օրենքի 13-րդ գլխի վերնագրում «հարցերի» բառերը շարադրել  «հարցերը եւ դրանց» բառերը։

Հոդված 45. Օրենքը լրացնել 961 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 961 . Ազգային ժողովին վերապահված հարցերը

1. Սահմանադրության 83-րդ հոդվածին համապատասխան,  Ազգային ժողովը՝

1) Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է սահմանադրական դատարանի հինգ անդամ.

2) ընտրում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան- գիտնականների.

3) ընտրում է Մարդու իրավունքների պաշտպանին.

4) նշանակում է հեռարձակվող լրատվության միջոցների անկախ կարգավորող մարմնի անդամների կեսին.

5) հաստատում է Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը.

6) համաձայնություն է տալիս պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին Գլխավոր դատախազի միջնորդագրին.

7) որոշում է մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայած  պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցը.

8) սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով անվստահություն է հայտնում կառավարությանը

9) Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պաշտոնանկ է անում Հանրապետության նախագահին կամ ընդունում է որոշում իր լիազորությունների կատարման անհնարինության մասին։

2. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝

ա) հայտարարում է համաներում.

բ) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

գ) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին:

դ) նշանակում է Վերահսկիչ պալատի նախագահին.

ե) նշանակում է Կենտրոնական բանկի նախագահին.

զ) նշանակում է Գլխավոր դատախազին։

3. Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ՝

ա) հաստատում է կառավարության ծրագիրը.

բ) հաստատում է պետական պետական  բյուջեի նախագիծը  եւ դրա կատարման վերաբերյալ  հաշվետվությունը,

գ)  հաստատմում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը,

դ) հաստատում է պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի հաշվետվությունը։

4. Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։

Հոդված 46. Օրենքը լրացնել  97-րդ հոդվածի 3-րդ մասը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

« Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին մասով, 83.2-րդ հոդվածով, 83.4-րդ հոդվածի 4-րդ մասով, 83.5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 103-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածում։

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ»։

Հոդված 47. Օրենքը լրացնել  971 -րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 971 . Մարդու իրավունքների պաշտպանը եւ նրա ընտրության կարգը

1. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը։

2. Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը առաջադրվում է պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի կողմից։

3. Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է սույն օրենքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։

4. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին:

5. Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:

6. Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

Հոդված 48. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերում «պետական-իրավական հարցերի» բառերը փոխարինել «համապատասխան իրավասում» բառերով։

Հոդված 49. Օրենքը լրացնել  991 -րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 991 . Ազգային ժողովի վերահսկիչ պալատը  եւ նրա նախագահի ընտրության կարգը

1. Սահմանադրության 83.4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։

2. Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։

3. Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։

Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:

Հոդված 50. Օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասում «60 օր» բառերը փոխարինել «իննսուն օր» բառերով։

Հոդված 51. Օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մասում «ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական» բառերը փոխարինել «համապատասխան իրավասու գլխադասային» բառերով։

Հոդված 52. Օրենքը լրացնել  1011 -րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 1011 . Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը  եւ նրա նախագահի ընտրության կարգը

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը,  թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։

2. Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահ:

3. Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին:

4. Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված խնդիրները եւ գործառույթներն իրականացնելիս անկախ է։

Հոդված 53. Օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերում եւ 103-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետում «ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական» բառերը փոխարինել «համապատասխան իրավասու գլխադասային » բառերով։

Հոդված 54. Օրենքը լրացնել  1031 -րդ, 1032 -րդ եւ 1033 -րդ հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 1031 . Հեռարձակող լրատվամիջոցների անկախ կարգավորող մարմնի ձեւավորման կարգը

1. Սահմանադրության 83.2-րդ համաձայն հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝  պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Անկախ կարգավորող մարմնի անդամների թեկնածությունների առաջադրումը կատարվում է պատգամավորների կողմից՝ հարցի քննարկումը սկսելուց անմիջապես հետո։

3. Անկախ կարգավորող մարմնի գործունեության կարգը սահմանվում է օրենքով։»։

Հոդված 1032 . Արդարադատության խորհրդի կազմում անդամների նշանակումը

1. Սահմանադրության 94.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Արդարադատության խորհրդի իննը անդամներից երկու իրավաբան -գիտնականների  հինգ տարի ժամկետով նշանակում է Ազգային ժողովը՝  պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Անկախ կարգավորող մարմնի անդամների թեկնածությունների առաջադրումը կատարվում է պատգամավորների կողմից՝ հարցի քննարկումը սկսելուց անմիջապես հետո։

Հոդված 1033 . Գլխավոր դատախազի նշանակման կարգը

Հանրապետության նախագահի առաջարկով Գլխավոր դատախազին նշանակում է Ազգային ժողովը՝ 6 տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված դեպքերում, Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է  պաշտոնանկ անել գլխավոր դատախազին։»։

Հոդված 55. Օրենքի 105-րդ հոդվածի՝

ա) վերնագրում «հարցերով» բառից հետո լրացնել «եւ հարցապնդուներով» բառերը

բ) 1-ին,  2 -րդ եւ  3-րդ  մասերը վերաշարդրել, լրացնել ՝31-րդ, 32-րդ, 33 -րդ մասեր եւ շարադրել հետեւյալ կերպ՝

«1. Սահմանադրության 80-րդ հոդվածի համապատասխան՝ պատգամավորներն իրավունք ունեն մեկ ամսվա ընթացքում մեկական գրավոր եւ բանավոր հարցերով, իսկ խմբակցությունները եւ խմբերը նաեւ հարցապնդումներով դիմելու կառավարությանը:

2. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում։

3. Խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի կողմից  հարցապնդումները ներկայացվում են գրավոր եւ քննարկումից առնվազն տասն օր առաջ։ Հարցապնդման պատասխանը  տրվում է գրավոր, ինչպես նաեւ հնչեցվում կառավարությանը հարցերով դիմելու նիստում։ Հարցապնդման հեղինակը կարող է 5 րոպեի սահմաններում ձեւակերպել իր տեսակետը՝ կառավարության պատասխանի վերաբերյալ։

31 . Անհամաձայնության կամ ոչ լիարժեք պատասխանի դեպքում, հարցապնդման հեղինակը կարող է առաջարկել առանց քվեարկության հարցը ընդգրկել հաջորդ չորսօրյան նիստերի օրակարգում։

32 . Հարցապնդմանը պատասխանելուց հետո մինչեւ երկու օրվա ընթացքում հարցապնդման հեղինակը Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում համապատասխան որոշման կամ օրենքի նախագիծը։ Նախագիծ չներակայացնելու դեպքում, հարցը հաջորդ չորսօրյան նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկը համարվում է ուժը կորցրած։

33 . Հարցապնդման հեղինակը ներկայացրած որոշման կամ օրենքի նախագիծը Ազգային ժողովի նախագահի կողմից օրենքով սահմանված կարգով դրվում է շրջանառության մեջ եւ նիստում ընդգրկվում եւ քննարկվում սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան։»։

Հոդված 56. Օրենքի 106-րդ հոդվածի՝

 ա) 1-ին  մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կառավարությունն նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կամ իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»,

բ) 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 57. Օրենքի 107-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ կերպ՝

«բ) Հանրապետության Նախագահի  կողմից։»։

 բ) լրացնել 11 -ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«11 . Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի կարող ներկայացվել:»։

Հոդված 58. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասում «հաստատում է» բառը փոխարինել «սահմանում է» բառով։

Հոդված 59. Օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասում «ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական» բառերը փոխարինել «համապատասխան իրավասու գլխադասային» բառերով։

Հոդված 60. Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասում «նախատեսված հարցերը» բառերից հետո  լրացնել «,ինչպես նաեւ աշխատակազմի կանոնակարգման, կառուցվածքի եւ ֆինանսական հարցերը» բառերը եւ հանել «ժամը 17-ին» բառերը։

Հոդված 61. Օրենքի ամբողջ տեքստում «գլխադասային հանձնաժողովներ» բառերը փոխարինել «գլխադասային հանձնաժողով» բառերով։

Հոդված 62. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի «բ» կետի առաջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Ազգային ժողովի հաջորդ գումարման համար։

Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից։

Սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուին Ազգային ժողովին առաջադրման վերաբերյալ դրույթը եւ «ը» կետի Ազգային ժողովի արձակման դեպքը ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից։

Սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը (1033 -րդ հոդվածը) ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից։

Սույն օրենքի 13-րդ հոդվածի «գ» կետը ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից։

Հոդված 63. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պատոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
 

Հիմնավորում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի դրույթներ  2005թ. նոյեմբերի 25-ին հանրաքվեի արդյունքներով ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հիմնական օրենքի սկզբունքների համապատասխանեցումով։

Բացի այդ օրենսդրական նախաձեռնությունը նպատակն է առավել հստակեցնել եւ կանոնակարգել Ազգային ժողովի գործունեության ընթացքում առաջացած մի շարք աշխատանքային եւ ընթացակարգային հարցեր, որոնց ընդունումը կարող է առավել արդունավետ դարձնել խորհրդարանի աշխատանքը եւ օրենսդրական գործընթացի հետ կապված հարաբերությունները իշխանության թեւերի միջեւ։